Գործող իշխանությունները հերթական անգամ ապօրինի եւ շինծու գործով փորձում են լռեցնել իմ քաղաքական գործունեությունը։ Այս մասին ասօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նշենք, որ քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը բավարարեց եւ Վանեցյանն ազատ արձակվեց։
«Փառք Աստծո, արդարությունը դեռեւս այս երկրում կա, եւ արդարություն այս փուլում հաղթեց։ Հարգելի հայրենակիցներ, իմ աջակիցներ, ես հավաստիացնում եմ բոլորիդ, որ ես որեւէ հանցանք չեմ գործել ոչ այս պահին, ոչ առհասարակ իմ կյանքում։ Ես մշտապես պաշտպանել եմ օրենքը եւ շարունակելու եմ պաշտպանել։ Օրենքի գերակայությունը երկրի զարգացման ուղին է։ Ես մշտապես կոչով եմ հանդես եկել՝ պահպանել Սահմանադրությունը, չխախտել այն, սակայն այս իշխանությունները խախտելով մեր Սահմանադրությունը, ժողովրդի մեջքի հետեւում թաքուն ստորագրեցին մեր հայրենիքի մի հատվածը թուրքին հանձնելու խայտառակ պայմանագիրը։
Այս խայտառակ պայմանագիրը պետք է մեր հասարակությունը հասկանա, որ սա ուղղակի պայմանագիր չէ, սա մեր ինքնության, մեր ազգի եւ մեր պետության ապագայի մասին է։ Բոլորս պայքարելու ենք մինչեւ իրական հաղթանակ։ Կեցցեե Հայաստանի Հանրապետությունը, Կեցցեե Արցախի Հանրապետությունը եւ կեցցե հայ ժողովուրդը»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։
Նշենք, որ այսօր նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դեռեւս չի քննվել։
***
Սահակյանն ասաց, որ դատական նիստի ընթացքում բավականին հետաքրքրական բացահայտումներ են եղել. «Այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել էին դատարանին, դրանց բովանդակությունը չէր համապատասխանում առնվազն ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունների հետ։ Մենք ներկայացրել ենք այդ փաստերը։ Դատախազը հայտարարեց, որ հասարակությանը ներկայացնելիս իրենք են որոշել եւ մոնտաժել են ձայնագրությունները։ Այսինքն՝ նա ընդունեց, որ ձայնագրությունները մոնտաժված են»։
Լուսինե Սահակյանը նշեց, որ Արթուր Վանեցյանի կասկածանքը նաեւ զայրույթ է առաջացնում այն իմաստով, որ կասկածանքի բովանդակության մեջ նշված է՝ այս պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքներն են հանձնվել Ադրբեջանի Հանրապետությանը. «Այսինքն՝ իշխանությունները եւ վարույթն իրականացնող մարմինը Արցախի Հանրապետությունը համարում են, որ ընդամենը գտնվել են Արցախի վերահսկողության տակ, դրա համար էլ իրենք այսպես դյուրին հանձնել են Ադրբեջանի Հանրապետությանը»։
Պաշտպան Սահակյանը հայտնեց նաեւ, որ այս քրեական գործի ընթացքում իրենց որեւէ ապացույց չի ներկայացվել. «Չի ներկայացվել որեւէ ապացույց, որը կարող էր փաստել, որ Արթուր Վանեցյանը որեւէ հանցագործության հետ որեւէ առնչություն ունի։ Ասեմ ավելին, ասում էին՝ այս փուլում այդ ապացույցները բավականին խորությամբ անհրաժեշտություն չկա ներկայացնելու, եւ որեւէ ապացույց չի ներկայացվել»։
Նա ասաց, որ դատական նիստին հարց է բարձրացվել Վանեցյանի՝ քրեական գործից թաքնվելու վտանգի վերաբերալ. «Չի կարող թաքնվելու ռիսկ լինել՝ որպես ձերբակալման նպատակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արթուր Վանեցյանը օրեր շարունակ անընդհատ հրավիրվել է տարբեր քննչական մարմիններ, ներկայացել է։ Նույնիսկ երբ խուզարկություն է կատարվել իր, իր ծնողների բնակարաններում, ինքը տեղյակ է եղել կասկածանքի բովանդակությանը, նրան հրավիրել են ԱԱԾ եւ ինքն էլ ներկայացել է ԱԱԾ։ Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի ձերբակալությունն ապօրինի է, ակնհայտ է, որ այն պիտի ճանաչվի ոչ իրավաչափ, եւ նա պետք է ազատ արձակվի»։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.