ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների առթիվ ՀՀ ոստիկանության Ամասիայի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել են «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ հանցավոր մեխանիզմով պետական միջոցների հափշտակության դեպքեր:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ տնօրենը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օժտված լինելով ապահովելու բյուջետային հատկացումների արդյունավետ ու նպատակային օգտագործումը, շահադիտական նպատակով, նույն բժշկական կենտրոնում որպես տնտեսուհի հրամանագրել է իր մորը: Վերջինս մինչև 2018 թվականը փաստացի աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, սակայն այդ պայմաններում նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չի լուծվել: Նշված տարիների ընթացքում աշխատավարձի վճարման տեղեկագրերում տնօրենի մոր տվյալները ներառվել են որպես աշխատանքային պարտականությունները փաստացի կատարած աշխատակցի և ներկայացվել վճարման: Արդյունքում 2010-2018թթ. նշված անձի անվամբ, որպես վարձատրություն, պետական միջոցներից հատկացվել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի՝ 4.3մլն ՀՀ դրամ գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է:
Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ-ում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության 2010 թվականից մինչև 2019 թվականի ցուցակներից չեն հանվել թվով 5 մահացած և մշտական բնակության այլ վայր տեղափոխված թվով 11 անձանց վերաբերյալ տվյալները: Փոխարենը պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, նրանց տվյալները շարունակաբար թողնվել են «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ-ում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության ցուցակներում, ինչի արդյունքում նշված անձանց բժշկական սպասարկման համար պետական միջոցներից հատկացվել են նախատեսվածից ավելի գումարներ, որոնք առերևույթ յուրացման եղանակով հափշտակվել են՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Վերը նկարագրված դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն` նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:
Քրեական գործի շրջանակներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ ստուգման առարկա կդառնա վերոնշյալ հանցավոր մեխանիզմներով նշված բժշկական կենտրոնում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության ցուցակներում նաև այլ մահացած կամ մշտական բնակության վայրը փոխած, ՀՀ-ից երկարաժամկետ բացակայող անձանց տվյալների հնարավոր առկայությունը, կպարզվի նշված հանցավոր մեխանիզմներում ներգրավված բոլոր պատասխանատու աշխատակիցների շրջանակը:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.