ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր հայտարարել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատվել է պաշտոնից՝ արձագանքելով «Փաստինֆո»-ի հրապարակմանը։
Պետական վերահսկողության ծառայության եւ դատախազության պաշտոնապես տրամադրված տեղեկատվության հիման վրա «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ չարաշահումներ են հայտնաբերվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում, եւ որ յուրացումների ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, որով քննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը։
«Փաստինֆոն» նկատում է՝ արձագանքում էդուարդ Աղաջանյանն ինքն իրեն հակասել է՝ մի կողմից հրապարակված նյութը որակում է անհեթեթություն, իսկ մյուս կողմից հաստատում, որ ինքը եւս ունեցել է չարաշահումների վերաբերյալ տվյալներ ու հենց ինքն է դիմել ՊՎԾ՝ ստուգումների համար։
«Վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասխան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից։ Էնպես որ «Կոռուպցիոն սկանդալ աշխատակազմի ղեկավարի ենթակայության ՊՈԱԿ-ում» վերտառության ներքո իմ նկարը տեղադրող լրատվականներին պետք է հիասթափեցնեմ։ ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նրա գրառումից պարզ է դառնում, որ նրան մտահոգել է վերանորոգման գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունը եւ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար կապալառու ընկերության ընտրության հարցում հատկապես երկրի վարչապետի կնոջ եղբոր հնարավոր առնչության մասին լուրերը՝ շտապելով հերքել, թե վերջինս որեւէ մասնակցություն չի ունեցել։
Նախ՝ կառավարական առանձնատան վերանորոգման համար շուրջ 2 մլն դոլար հատկացնելու մասին մամուլը գրել է դեռեւս մեկ տարի առաջ (antifake.am. «Շուրջ 2 մլն դոլար պետական բյուջեից «հույժ գաղտնի» պայմաններում Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատունը հիմնանորոգելու համար»), որը հերքելով Էդ.Աղաջանյանը ձեռնպահ է մնում նշել, թե, ի վերջո, որքան գումար է ծախսվել։ Ասում է՝ իրավասու չէ հրապարակել, սակայն իրեն իրավասու է համարում նախաքննական մարմնի փոխարեն հերքել չարաշահումներին այս կամ այն անձի հնարավոր առնչությունը։ Ընդգծենք՝ քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ի պաշտոնե իրավասու չէ տեղյակ լինել գործի նյութերին, իսկ եթե ծանոթ է, ապա սա արդեն այլ հարց է, որի վրա հրավիրում ենք դատախազության ուշադրությունը՝ գործ ունենք դիրքի չարաշահման հետ, եթե չասենք՝ քննության վրա ապօրինի ներգործության մասին։
Ինչ վերաբերում է առանձնատների վերանորոգման ընթացքում արձանագրված չարաշահումներին, ապա հարց է առաջանում՝ կատարողական ակտը ստորագրվել է, թե ոչ, հանձնման-ընդունման ակտում ժամանակին արձանագրվել են չարաշահումները, թե ոչ, եթե այո, ապա ինչու է գումարը փոխանցվել։ Իսկ եթե ոչ այդ խախտումները ժամանակին չեն արձանագրվել, ապա ինչու վերահսկողությունը պատշաճ մակարդակի վրա չի եղել եւ աշխատանքը չի ստուգվել։ Ի վերջո ՊՈԱԿ-ը գործում է վարչապետի աշխատակազմի ենթակայության ներքո։
Եւ վերջապես՝ Էդուարդ Աղաջանյանը նշելով, որ առերեւույթ հնարավոր չարաշահումների համար ՊՎԾ ինքն անձամբ է դիմել, ընդգծում է, որ նախկին տնօրենն ազատվել է աշխատանքից։ Նկատենք, որ յուրացումները, լիազորությունների չարաշահումը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ են, այսինքն՝ համարվում է հանցագործություն, որի համար ոչ թե ազատում են աշխատանքից, այլ արարքին տալիս համապատասխան իրավական գնահատական։ Մինչդեռ քրեական գործով որեւէ մեղադրյալ չկա։
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ դատավարական որոշումների մասին կտեղեկացնեն։
Այլ խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը շտապում է հերքել մի բան, ինչը ինքը եւս հաստատում է, այն է՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում արձանագրվել են չարաշահումներ, որոնց առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Ավելին՝ նաեւ տնօրենն է ազատվել աշխատանքից։ Ինչ վերաբերում է չարաշահումներին այս կամ այն անձի դերակատարությանը, ապա Աղաջանյանը պարզապես իրավասու չէ անդրադառնալ, դա նրա լիազորությունների շրջանակից դուրս է։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.