«Հատկապես տավուշյան իրադարձություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը կորել են հեռուստաէկրաններից։ Պատճառն, իհարկե, տավուշյան մարտերում ադրբեջանական բանակի ու դրա հրամանատարական կազմի հեղինակազրկումն էր, և, եթե մինչև այդ նրանք օգտագործում էին բոլոր առիթները էկրաններին հայտնվելու համար, ապա հիմա ամեն կերպ խուսափում են հանրային դրսևորումներից,- ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջերս նկատելի պասիվություն գրանցած ադրբեջանական ՊՆ քարոզչական մեքենայի գործունեությանը,- եթե մենք խոսում ենք, որ հետտավուշյան փուլից հետո կարող են ագրեսիայի տարբեր դրսևորումներ լինել, ապա հայ սպայի գերեվարման հետ կապված միջադեպը կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի Ադրբեջանը քարոզչական նոր ալիք սկսի։ Իհարկե, այս պահին դեռևս դժվար է միանշանակ խոսել այդ թեմայի և դրա հանգամանքների մասին, որովհետև ՀՀ ՊՆ վերջին հաղորդագրությամբ՝ դեռևս չի հաստատվել սպայի գերեվարված լինելու հանգամանքը, այլ նշվում է միայն ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոլորված լինելու միջադեպի մասին։ Ամեն դեպքում, այս պահի համար գոնե կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը քարոզչական առումով բավականին ակտիվ երանգներ է տալիս այս իրավիճակին և առաջիկայում ևս, այդ միջադեպն օգտագործելով, նրանք քարոզչական այլ գործողություններ կիրականացնեն»։
Ինչ վերաբերում է հայկական կողմի՝ մինչ այս պահը սպայի գերեվարման դեպքի առնչությամբ պահպանվող հարաբերական լռության թեմային, Տիգրան Աբրահամյանը նկատում է.«Սա պայմանավորված է նրանով, որ այսպիսի միջադեպերը ենթադրում են բազմակողմանի քննություն, ընդ որում, մի քանի կառույցների ներգրավմամբ։ Խոսելով ադրբեջանական կողմի որդեգրած դիրքորոշման մասին, ապա երեկվա դրությամբ տարբեր աղբյուրներով մի քանի քարոզչական տեսանյութեր հրապարակելուց հետո, նրանք դեռ կզարգացնեն դիվերսիայի թեման և հետագայում մենք այլ քարոզչական տեսանյութերի ականատես կլինենք»։
Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված հատկապես վերջին շրջանում ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հսկայական ծավալների հասնող կեղծ տեղեկատվության տարածումը, Տիգրան Աբրահամյանը պատասխանում է.«Եթե մինչև տավուշյան գործողությունները ադրբեջանական կողմը հանրության շրջանում միլիտարիստական բնույթի ֆոն ձևավորելու նպատակ ուներ, որն ընդհանուր պլանով պետք է ծառայեր նոր ռազմական գործողություններ վերսկսելու նրանց ծրագրերին, ապա այս փուլում՝ հաշվի առնելով Տավուշում նրանց գրանցած տապալումները, փորձեր են արվում տարբեր «հերոսական» կերպարներ և դրվագներ հնարել, որպեսզի ինչ- որ ձևով վերականգնեն իրենց զինված ուժերի հեղինակությունը։ Սա է նաև պատճառը, որ ադրբեջանական կողմն իր քարոզչական հիմնական սկզբունքները կառուցում է տավուշյան մարտական գործողություններն իրենց համար նվազագույն պարտություն ներկայացնելու տողատակով, զուգահեռաբար, փորձելով տարբեր բնույթի քարոզչական հոլովակների միջոցով հանրության մոտ սեփական զինված ուժերի հեղինակության բարձրացմանն ուղղված գործողություններ իրականացնել։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.