Հետընտրական Բելառուսում «կրքերը» չեն հանդարտվում։ Ընտրությունների պաշտոնական արդյունքներին անհամաձայնություն հայտնող բելառուսները շարունակում են բողոքի զանգվածային գործողությունները, ընդդիմության առաջնորդներից Սերգեյ Տիխանովսկու կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան, ով հայտնվել էր նախագահական ընտրությունների երկրորդ հորիզոնականում, սպառնալիքների պատճառով լքել է Բելառուսը՝ մեկնելով Լիտվա, ըստ էության հրաժարվելով հետընտրական պայքարից և ընդդիմության առաջնորդի դերակատարությունից։ Նա բնակչությանը խաղաղ անհնազանդության կոչ է արել, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է դիմադրել փողոցի ճնշմանը ոստիկանական բիրտ ուժի և արտաքին դաշնակիցներ փնտրելու միջոցով։ Ուշագրավ է, որ Մինսկում, իր վերջին խորհրդակցության ժամանակ, նա ըստ էության Ռուսաստանից օգնություն է խնդրել՝ իր իշխանությունը պահպանելու հարցում։
«Մենք տեսնում ենք, թե խորքում ինչ է տեղի ունենում։ Մենք շատ լավ տեսնում ենք դա։ Մենք կարդացել ենք գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությունը։ Ավելին, գունավոր հեղափոխությունների մեթոդներին ավելացել են արտաքին միջամտության տարրերը», – ասել է Լուկաշենկոն։
Այնուհետև Բելառուսի ղեկավարն ասել է․ «Բելառուսի դեմ ագրեսիայի սցենար է ծավալվում։ Պետք է կապվել Պուտինի հետ, որ կարողանամ հիմա խոսել նրա հետ։ Որովհետև սա սպառնալիք է ոչ միայն Բելառուսին։ Գիտեք, որոշ ռուսներ գոչում են՝ ահա Բելառուսը՝ այսպիսին, այնպիսին․․․ ուզում եմ ասել, որ Բելառուսի պաշտպանությունը ոչ պակաս պաշտպանություն է՝ մեր ընդհանուր տարածության, Դաշնային պետության, և օրինակ՝ ուրիշների համար։ Եթե բելառուսները չդիմանան, ալիքը կտեղափոխվի այնտեղ։ Այդ պատճառով են մեզնից այդպես բռնել»,- ասել է Լուկաշենկոն։
168.am-ի հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը Բելառուսում ծավալվողը որակեց պայքար հին և նոր քաղաքական համակարգերի միջև։ Ըստ նրա՝ հասկանալի է, որ հետսովետական հին համակարգի ներկայացուցիչները փորձելու են պահպանել այդ համակարգը, որոնց մաս է կազմում նաև Ռուսաստանը, և Բելառուսն այդ օղակում առանցքային երկիր է։
«Բայց Բելառուսի զարգացումները ճիշտ չէ համեմատել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների հետ, քանի որ Բելառուսում այսօր հասարակությունն անհնազանդություն է ծավալում առանց առաջնորդի, քանի որ պոտենցիալ առաջնորդները կալանքի տակ են, իսկ Տիխանովսկայան երբեք չի դիրքավորվել՝ որպես ապագա առաջնորդ, լինի դա ընդդիմության թե երկրի։ Նրա քաղաքական նպատակը եղել է ամուսնու ազատ արձակումը։ Բելառուսական զարգացումների ապագան կախված է հենց հասարակության տրամադրություններից և դիմադրողունակությունից, քանի որ ճնշումները իշխանության կողմից շատ են, և իշխանական լծակները դեռ մեծ են։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ Բելառուսը օգնության է կանչում Ռուսաստանին, դեռ բարդ է ասել, թե այդ աջակցությունն ինչպիսին կարող է լինել, ինչպես կարող է դրսևորվել, սակայն ինքնին երևույթն ուշագրավ է նրանով, որ հետսովետական համակարգն է սկսում պայքարել, և այդ աջակցությունը, չնայած Պուտին-Լուկաշենկո երկարատև տարաձայնություններին, բխում է Ռուսաստանի շահերից, և այն, ամենայն հավանականությամբ, ինչ-որ կերպ կլինի։
Արևմուտքի դերակատարությունն այս ամենում սահմանափակվել է ընտրությունների արդյունքները չընդունելով։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բարդ է ասել, բայց հավանական է թե ներկայիս իշխանության, թե քաղաքացիական հասարակության «հաղթանակ», քանի որ ներկայումս Բելառուսում այդ հասարակությունը ներկայանում է նորովի՝ նոր ուժով ու թափով, քան նախկինում»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով՝ իրադարձությունների զարգացման ցանկացած սցենար ազդելու է հետսովետական տարածաշրջանի ապագայի, այդ թվում՝ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանն այդ տարածաշրջանի մի մասն է։
«Դրա վկայությունն էր նաև ՀՀ ղեկավարի շնորհավորանքն ուղղված Լուկաշենկոյին։ Չպետք է մոռանալ, որ այդ տարածաշրջանի մասն է նաև Ադրբեջանը, Ռուսաստանը, և սա Հայաստանի համար որոշակի պայմաններ է ստեղծում։ Սակայն, եթե Բելառուսում իշխանությունը ստիպված լինի հեռանալ, ապա հետսովետական տարածաշրջանին մեծ փոփոխություններ են սպասվում, այդ թվում՝ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին, ՀԱՊԿ-ին, Հայաստանին, Ռուսաստանին և բոլոր երկրներին։ Կարծում եմ՝ դա կարող է առանցքային հանգրվան դառնալ հետսովետական տարածաշրջանի համար։ Բայց կրկին հիշեցնեմ այն, ինչ ասացի Ռուսաստանի շահերի վերաբերյալ, կարծում եմ՝ Ռուսաստանն առաջ է տանելու այդ շահերը»,- ասաց նա։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.