Իշխանությունն իրոք թակարդի մեջ է, շատ դժվար է որոշում ընդունել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին։
«Մի կողմից էկոլոգիական ռիսկերը շատ բարձր են, մյուս կողմից ֆինանսական ռիսկերը մեծ են, տուգանք պետք է մուծվի, բավականին գումարներ Լիդիանը ծախսել է արդեն, ծրագրեր է իրականացրել»,-ասաց նա և իշխանությանը խորհուրդ տվեց հավաքել բոլոր մասնագետներին՝ տնտեսագետների, իրավաբաններին, որոնք կգտնեն լուծում ստեղծված իրավիճակում։
«Պետք է քննարկել այդ հարցը և, եթե իրոք սկզբունքորեն հնարավոր է գոնե կրճատեն այդ տուգանքները, ուրեմն պետք է կանգնեցնել գործընթացը և թույլ չտալ աշխատանքներ իրականացնել»,-ասաց նա։ Ըստ բնապահպանի՝ ամեն դեպքում բնապահպանական շահը պետք է գերակա լինի։
«Առանց այն էլ եղած հանքարդյունաբերությունը, մետաղային հանքերը մեզանում էկոլոգիական դժբախտություն են, իսկ այս հանքը սպեցիֆիկ է և այս առումով վտանգը շատ մեծ է՝ ինչ տեխնոլոգիա, ինչ տեխնիկա էլ ուզում ես օգտագործի»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է նորանշանակ նախարարի աշխատանքին, ապա Կարինե Դանիելյանը նշեց, որ նախարարին չի ճանաչում, երբևէ ոլորտի խնդիրների հարցում չի շփվել հետը։
Կարիեն Դանիելյանը ասաց, որ եթե գործարկվի հանքը, ապա ժամանակի ընթացքում կունենանք վնաս՝ և՛ Ջերմուկի համար, և՛ Սևանի համար։ Ինչ վերաբերում է բնապահպանների, ակտիվիստների գործողություններին, ապա նա ասաց․ «Էլ ինչ անենք մնացել է բռնենք կախվենք»։ Նա կոչ արեց շարունակել պայքարը։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.