Ադրբեջանի կողմից Տավուշի մարզում սանձազերծված հարձակումների համատեքստում Թուրքիայի նախագահից մինչեւ վարչության պետ սկսել են սպառնալ Հայաստանին։ Այս թեմայով NEWS.am–ին իր տեսակետն է ներկայացրել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիան նախկինում էլ հայ–ադրբեջանական սահմանային լարվածությունների ժամանակ մշտապես հանդես է եկել Ադրբեջանի կողքին կանգնելու եւ նրան աջակցելու հայտարարություններով, սակայն այս անգամ հռետորաբանությունը կտրուկ բարձրացել է եւ հայտարարություն անողների շրջանակը՝ մեծացել։
Իսպիրյանը շեշտում է, որ առավել խնդրահարույց է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օրեր առաջ արած հայատարարությունը, որտեղ ակնհայտ են Հայաստանի հասցեին սպառնալիքները։ Ոչ ադեկվատ եւ տրամաբանությունից դուրս են արտահայտվել ինչպես միշտ Թուրքիայի ԱԳ նախարարը, որին հետեւել են Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի հայտարարությունները, այնուհետ մինչեւ իսկ ռազմական արդյունաբերության ոլորտի պատասխանատու վարչության պետի հայտարարությունները։
«Թե ինչու այս անգամ տարբերվեցին նախկինի համեմատ բովանդակությամբ եւ տոնով, ես կթվարկեմ պատճառները.
1. Թուրքիան հասկացել է, որ միջազգային հանրությունն արդեն պասիվ է հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերին եւ առանձնակի ուշադրություն չի դարձնի իր սպառնալիքներին։ Ավելին, այս պասիվությունը ստիպում է սպառնալիքների դոզան բարձրացնել։
2. Համավարակի պայմաններում տարածաշրջանում խաղացողների, ինչպես նաեւ միջազգային կառույցների ուշադրությունն թուլացած է նմանատիպ դեպքերի հանդեպ։
3. Ադրբեջանի Թովուզի շրջանով են անցնում ինչպես Կարս–Թբիլիսի–Բաքու երկաթգիծը, այնպես էլ Բաքու–Էրզրում գազամուղը։ Այսինքն Թուրքիան անհանգստացած է նաեւ այն հանգամանքով, որ հայկական բանակը հանգիստ կարող է առաջանալ եւ հսկողության տակ վերցնել այդ ամենը՝ հարվածելով հենց իր տնտեսական շահերին։
4. Գաղտնիք չէ, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին հնարավորինս հանել ռուսական ազդեցությունից, եւ նմանատիպ հայտարարություններով՝ փորձում է ցույց տալ ու, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքին։ Այսինքն, ռուսական ազդեցությունից Ադրբեջանին հանելու փորձ է։
5. Հայտնի է նաեւ, որ վերջին շրջանում Թուրքիայի իշխող կուսակցության վարկանիշը անկում է ապրում մի շարք գործոնների հետ կապված եւ թուրք հասարակության մեջ փորձված միջոցներից մեկը, որով կարելի է բարձրացնել իշխանության վարկանիշը, դա ռազմատենչ հայտարարություններն են, այդ թվում Հայաստանի հասցեին սպառնալիքները։
Այսինքն, Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների գլխավոր պատճառներն այս 5 կետերն են»,–նշեց Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետը, անդրադառնալով այն հարցին, թե որքանով է արդարացված հասարակության անհանգստությունը, որ Թուրքիան ոտնձգություններ անի Հայաստանի նկատմամբ, նշեց, Թուրքիան միշտ էլ Հայաստանի հանրապետության համար սպառնալիք է ներկայացնում եւ այս հայտարարությունները որեւէ նոր բան չեն, ավելին, Թուրքիան, անկախ հայտարարություններից, մշտապես օգնել է Ադրբեջանին թե զինամթերքով, թե վարձկաններով ու հրահանգիչներով, սակայն ուղիղ Հայաստանի դեմ գործողություններ Թուրքիան չի անի, քանի որ նրան զսպող գործոնները դեռ էակտուալ են։
«Հայաստանը պետք է կարողանա գերտերությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրությունը հրավիրի Թուրքիայի եւ Ադրբեջանի սպառնալիքներին, եւ իհարկե միշտ պատրաստ լինի դիմագրավելու ցանկացած ոտնձգություն»,–եզրափակեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.