Ազգային ժողովը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրել Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները։
— Ես առհասարակ համարում եմ, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը չի կարող փոխվել: Բանն այն է, որ այդ հոդվածը անցումային դրույթների մեջ է, իսկ դա, իր էությամբ, արդեն իսկ ցույց է տալիս, որ անցել է տվյալ փուլը ժամանակահատվածը և այն խնդիրը, որի լուծմանն այն միտված էր: Փաստացի այդ հոդվածը սպառված հոդված է: Չի կարելի փոխել մի բան, ինչը սպառված է: Սակայն Վենետիկի հանձնաժողովը այդուհանդերձ տվել է հնարավորություն իշխանություններին փոփոխություն կատարել այդ հոդվածում: Խնդիրը հենց այնտեղ է, որ նրանք այդ փոփոխությունները կատարում են ոչ այնպես, ինչպես իրենց համար քաղաքական որոշակի զիջումների գնալով՝ Վենետիկի հանձնաժողովը թույլ է տվել: Ըստ իրենց նախնական մտադրության և նաև Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման՝ 213-րդ հոդվածում պետք է դադարեցվեն այն դատավորների լիազորությունները, որոնք 12 տարի պաշտոնավարել են: Վենետիկի հանձնաժողովը կոչ է անում, որպեսզի փոխվեն այդ դատավորների պաշտոնավարման ժամկետները և նրանց լիազորությունների դադարեցումը լինի աստիճանաբար՝ անցումային շրջան նախատեսելով: Նույնը վերաբերում է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը: Այս նախագիծը, որ դրվել է շրջանառության մեջ, նախորդ ուրբաթ խստորեն քննադատվել էր Վենետիկի հանձնաժողովի կողմից։
-Այնուամենայիվ նախագծի ընդունումը ինչ որակում կունենա միջազգային հանրության կողմից և իրավական առումով ինչ հետևանքների կհանգեցնի:
-Իրավական հետևանքների և արձագանքի մասով կարող եմ ասել, որ նախ Վենետիկի հանձնաժողովն արդեն իսկ շատ կոշտ կերպով արձանագրել է, որ այդ նախագիծը հակասում է իր իրավական դիրքորոշումներին: Սա բնականաբար իր տարածումը կստանա և՛ Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների, և՛ բազմաթիվ այլ միջազգային կառույցների գնահատականներում: Սա նշանակում է՝ առաջին հերթին Հայաստանի միջազգային հեղինակության անկում, սա նշանակում է Հայաստանի կողմից հերթական անգամ իրավական վակխանալիայի դրսեւորում, և սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում մենք նրանց աչքերում դիտարկվելու ենք որպես երրորդական երկիր: Սա նաև ենթադրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործեր և պետության կողմից քաղաքացիների հաշվին այդ դատավորիներին տրված հատուցում:
-Ամբողջ ազգային ժողովը, բոլոր պատգամավորները, որոնք քվեարկելու են, ըստ էության, չդիմելով ՍԴ, որի պարտադիրությունը արձանագրված է Սահմանադրության մեջ և Վենետիկի հանձնաժողովի կարծիքում, դառնում են Դասագրքային իմաստով իշխանության յուրացման մասնակից: Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսվում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ամեն ինչը արվում է Արտակարգ դրության պայմաններում, դա ծանրացուցիչ հանգամանք է, և պատասխանատվությունը 10 տարուց պակաս չի լինելու: Հանցագործության վաղեմության ժամկետը ևս 15 տարի է, իսկ դա ասում եմ նրա համար, որ հասկանան, որ իրենք15 տարի իշխանության չեն լիելու: Պատասխանատվության ենթարվելը երաշխավորված է:
-Որը պետք է լինի նախագահի անելիքը, պատասխանատվության ինչ բեռ է ընկնելու նախագահի ուսերին:
-Եթե ապրեինք նորմալ երկրում և ունենայինք նորմալ նախագահ, ապա նա պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այս ամբողջ գործընթացի իրավականությունը, բայց չեմ կարծում, որ նախագահը այդպիսի բան կանի:
-Արդյոք հետագայում ընտրվելիք դատավորների գործունեությունը այս պայմաններում լեգիտիմ կհամարվի:
-Բնականաբար ոչ լեգիտիմ ճանապարհով դատավորների հեռացումը և նրանց փոխարեն այլ դատավորների ընտրությունը, ինքնին, ոչ լեգիտիմ է դարձնում ընտրվող դատավորներին, նրանք պետք է իմանան, որ լինի մեկ տարի հետո, թե երկու, միևնույն է, արձանագրվելու է իրավունքների խախտում, դատավորները վերականգնվելու են, կամ հսկայական գումարներ են վճարվելու: Նման նախադեպ, կարծես թե, չի եղել ՀՀ պատմության մեջ:
—Նման նախադեպ, կարծես թե, չի եղել ՀՀ պատմության մեջ: Ինչ ազդեցություն կունենա նման նախագծի ընդունումը ՀՀ միջազգային հեղինակության վրա:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.