«Վերջին 2 օրերին լավ դինամիկա ենք նկատում գների նվազման, բայց դա դեռ չի նշանակում, որ գները հասել են փետրվար ամսվա գներին»,- այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովի աշխատանքները 24 ժամ շարունակվում են, խումբը հերթափոխով ուսումնասիրություն է իրականացնում Երևանում և մարզերում: Խոշոր տնտեսվարողների մոտ առկա պաշարների մասով անհանգստացնող երևույթներ գոյություն չունեն, պարենային մթերքի քանակը բավարար է:
Արտակարգ պայմաններում տնտեսվարողների կողմից խախտումներ թույլ տալը, նրա խոսքերով, կդիտվի որպես ծանրացնող հանգամանք:
Հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն՝ հնդկաձավարի գինը փետրվարին 705 դրամ է եղել, պիկը եղել է ապրիլին՝ 730 դրամ, իսկ այժմ 710 դրամ է, այսինքն՝ նվազում է եղել: Ցիտրուսային մրգերի, մասնավորապես նարինջի դեպքում կա գնի բարձրացում`60 դրամով թանկացել է, բայց դարձյալ փետրվարի գներից հեռու է, ինչը պայմանավորված է բեռնափոխադրումներով:
«Տեղական արտադրության գները, բնականաբար, նվազում են՝ կախված սեզոնային բնույթից: Լոլիկի, վարունգի գինը այժմ ավելի նվազ է, քան փետրվարին, ինչ վերաբերում է ալյուրին, ամսի 8-ի դրությամբ ունենք 5 դրամի նվազում՝ 290-ից դարձել է 285 դրամ, նախնական գինը եղել է 275 դրամ: Հացի գինը խոշոր ցանցերում որևէ կերպ չի փոխվել: Հետաքրքիրն այն է, որ գների բարձրացումը տեղի չի ունեցել միանգամից, այս փաստը ևս կարող է վկայել, որ գները բարձրացան ոչ թե կորոնավիրուսի հետևանքով, այլ որոշակի ժամանակահատվածում: Օրինակ՝ ալյուրի գինը թանկացել է մարտի 14-ից և պահպանվել է մինչև մարտի 26-ը, որը կարող է կապված լինել թե՛ արտարժույթի, թե՛ բեռնափոխադրման որոշակի խնդիրների հետ՝ պայմանավորված տարբեր երկրներում կարանտինային ռեժիմով»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Անդրադառնալով այն ահազանգերին, որ Վանաձորում հացը թանկացել է, հանձնաժողովի նախագահը նշեց, որ հանդիպել են հաց արտադրողների հետ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հացը Վանաձորում, ի տարբերություն այլ քաղաքների, ամենաէժաններից է: Վանաձորում գործում է 40-ից ավելի տնտեսվարող սուբյեկտ, չկան գերիշխող դիրք ունեցողներ, և թանկացումը այլ խնդիրներ հետ է կապված եղել, ինչը հիմա ուսումնասիրվում է:
«Մի մասը կապված է եղել ալյուրի գնի հետ, մի մասը՝ փաթեթավորման, քանի որ այս օրերին առավել պաշտպանված փաթեթավորում են օգտագործել, իսկ հիմնական պատճառը սպառման ծավալով է պայմանավորված եղել: Դպրոցներն ու մանկապարտեզները փակ են եղել, չեն կարողացել իրացնել հացաբուլկեղենը: Գնի փոփոխություն է եղել 1-2 տեսակ մատնաքաշի դեպքում, դա էլ պայմանավորված է նրանով, որ մարդիկ սկսել են իրենց բնակարանում հաց պատրաստել: Ի հակառակ հացի, լավաշի գինը նվազել է: Այս տրամաբանությունը, փաստերը կստուգենք, կհասկանանք: Միակ մտահոգիչ հանգամանքն այն է, որ հացի գնի փոփոխությունը տեղի է ունեցել համատարած, տնտեսվարողները համագործակցության եզրեր են միմյանց ցույց տվել, և սա էլ պետք է հասկանանք, սա մտահոգիչ է մեր օրենքի տեսանկյունից»,- նշեց Գևորգյանը:
Հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ համեմատություններ են արվել 2018-2019թթ. նույն ժամանակահատվածի հետ, բայց դա չի արվել գների բարձրացումը արդարացնելու համար:
Հանձնաժողովը հարուցել է նաև վարույթներ կարագի, շաքարի, ձվի, բենզինի և դիզելի շուկաներում: Նախատեսվում է վարույթներ հարուցել նաև կարևոր մյուս ապրանքային շուկաներում, այդ թվում՝ ձեթի, հավի բդի, հավի մսի:
«Հետևում ենք գների դինամիկային, և չի լինի մի սուբյեկտ, որը կխախտի և պատասխանատվության չի ենթարկվի: Ավելին, այս իրավիճակում խախտում անելը կդիտարկվի որպես ծանրացնող հանգամանք»,- զգուշացրեց բանախոսը:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.