Հայաստանում ձևավորված անձնիշխան համակարգը չի ընդունում ցանկացած այլընտրանք և իրեն չենթարկվող այլընտրանքային մարմին, որն անձնիշխան համակարգի համար վտանգ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծին և նախատեսվող փոփոխություններին:
«Ահա այդ այլընտրանքներից մեկը Սահմանադրական դատարանն է, որը չի ենթարկվում անձնիշխան համակարգին: Հանրաքվեի հարցը ունի նաև տակտիկական տարր. կասկածներ են առաջանում, թե ՍԴ այս կազմը ինչով է խանգարում գործող վարչապետին, բացի նրանից, որ նրա կողմից նշանակված չէ և վստահություն չունի: Հարցն այն է, թե ինչ է վարչապետը պատրաստվում անել ՍԴ-ի հետ, որ իրեն պետք է վստահելի ՍԴ կազմ, այդ ինչ որոշումներ պետք է անցկացնի: Այն պատճառաբանությունները, որ նրանք բերում են, թե ՍԴ-ն հին իշխանության կողմից է նշանակված և վստահություն չի ներշնչում, կամ խանգարում է իրենց, իրականությանը չի համապատասխանում, քանի որ նախկին իշխանության կողմից նշանակված դատավորներ, դատախազներ նրան չեն խանգարում»,-ասաց նա:
Ըստ Արմեն Բադալյանի՝ դժվար է ասել, թե իշխանություններն ինչ նպատակ ունեն այս օրենքի հետ կապված, և գուցե նպատակը ՍԴ անդամների նկատմամբ ճնշում գործադրելն է, որ նրանք հեռանան՝ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքի շրջանակներում:
«Սակայն, եթե ՍԴ դատավորները հեռանալու նպատակ ունենային, բնականաբար իրենք կհեռանային առանց որևէ հանրաքվեի, իսկ եթե նրանք մինչ հիմա չեն հեռացել, հանրաքվեի շանտաժով, ամենայն հավանականությամբ, չեն հեռանա: Իշխանությունը հասկանում է, որ եթե նրանք ցանկանային օգտվել այդ կաշառքի օրենքից, ՍԴ դատավորներին ոչինչ չէր խանգարում այդ օրենքն ընդունել, քանի որ նրանք հասկանում էին, որ այսպես, թե այնպես նրանց փորձելու են ինչ-որ կերպ աշխատանքից հանել. եթե նրանք դա չեն արել կասկածում եմ, որ հիմա կանեն»,-ասաց նա:
Արմեն Բադալյանը նշեց, որ եթե հարցը, ամեն դեպքում, դրվի հանրաքվեի, ապա չի բացառվում, որ Վենետիկի հանձնաժողովը և, մասնավորապես, Եվրոպայի խորհուրդը խիստ պատժամիջոցներ սկսի կիրառել Հայաստանի նկատմամբ, և դրա հավանականությունը մեծ է:
«Եթե Եվրոպայի խորհուրդը աչք փակի այս կացնային գործողությունների վրա, և իշխանություններն առանց Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցելու և այդ մարմին հաշվի չառնելով հարը դնի հանրաքվեի, մյուս երկրների համար կլինի նախադեպային: Իսկ Հայաստանին պատժելը կարող է շատ խիստ լինել. դա նշանակում է, որ կարող է կասեցվել Հայաստանի՝ Եվրոպայի խորհդրի անդամակցությունը, որ վարչապետի և նրա լայն թիմակիցների շրջանակների մուտքը Եվրամիության տարածք տարիներ շարունակ փակվի, որ օտարերկրյա ներդրումներ Հայաստան ընդհանրապես չեն գա, ինչն էլ նշանակում է «իզգոյացում»։ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը կգնա այդ քայլին և կենթարկվի «իզգոյացման», մի քիչ կասկածում եմ»,-հավելեց նա:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.