Ադրբեջանի հայտարարությունն ուղղակի զավեշտալի է։ Ընդամենը մի քանի տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ Արցախում քաղաքացիական բնակչություն չկա և փորձում էին ոչնչացնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը՝ լայնածավալ հարձակման ենթարկելով երկրի բնակավայրերը։ Մինչդեռ այսօր նրանք լկտիաբար հայտարարում են, որ Արցախի քաղաքացիները կարող են մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին։ Այս մասին հայտարարությունը տարածել է ԱՆ ԿԸՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կցանկանայի ընդգծել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների և Ադրբեջանի Հանրապետություն պետության միջև որևէ իրավաքաղաքական կապ չկա։ Արցախի ժողովուրդը դեռևս 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով ձայների բացարձակ մեծամասնությամբ կողմ է արտահայտվել անկախ պետականության ստեղծմանը։
Արդեն 29 տարի է, ինչ Արցախի Հանրապետության քաղաքացիները արդյունավետորեն իրացնում են ազատ և թափանցիկ կամարտահայտման միջոցով սեփական պետական կառույցներ ձևավորելու իրենց անքակտելի իրավունքը։ Մարտի 31-ին Արցախում կայանալիք հերթական համապետական ընտրությունները ևս մեկ քայլ կդառնան մեր երկրում ժողովրդավարական պետականության շարունակական ամրապնդման ճանապարհին։
Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացնող Արցախի Հանրապետության քաղաքացիները Ադրբեջանում կայանալիք ընտրություններին կարող են մասնակցել միայն որպես միջազգային դիտորդներ, այն էլ՝ սեփական անվտանգության որոշակի երաշխիքների ապահովման պարագայում։ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց հերթին կարող են դասընթացներ կազմակերպել և ադրբեջանցի գործընկերների հետ կիսվել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման իրենց փորձով։ Միայն այս ձևաչափով են կարող Արցախի Հանրապետության քաղաքացիները մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.