«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն այսօր Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործ նախարարների եռօրյա հանդիպմանը:
«Շատ ողջունելի է, որ բանակցային գործընթաց է գնում և շատ դրական եմ գնահատում, որ այն երկար է տևում։ Դա նշանակում է, որ կա նյութ, փաստաթուղթ, հենք, որի շուրջ քննարկում է գնում, ավելին՝ խոսք է գնում ժամանակացույցի մասին։ Համոզված եմ, որ այս ընթացքում, երբ Արցախում և Ադրբեջանում ընտրություններ են, ռազմական գործողություններ չեն լինի, Ադրբեջանը չի գնա արկածախնդրության՝ անելանելի ելքով խնդիրներ լուծելու։ Սա դրական է բոլորիս համար։ Խնդրի լուծման տարբերակները շատ չեն, նոր հեծանիվ հորինելու ուղղակի մեթոդ չկա։ Աշխարհը նման կարգի խնդիրները լուծում է պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքով, և այս երկու սկզբունքների համադրության արդյունքն է, որը կարող է Արցախի հիմնահարցի խաղաղ տարբերակ բերել»,- ասել է նա:
Դիտարկմանը, թե իշխանության հասցեին քննադատություն կա, որ ՀՀ վարչապետը չունի պատկերացում, ծրագիր, մոտեցում, թե, ի վերջո, ինչպես է լուծվելու Արցախի հարցը, Սարգսյանը պատասխանել է. «Այո՛, մարդիկ կարող են այդպես մտածել: Բայց ես անձամբ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, այդ թեմաներով զրուցել եմ շատ երկար, և պիտի ասեմ հետևյալը. երբ Ադրբեջանը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանն ինչ լուծում ունի խնդրի լուծման առումով, դա լա՞վ է, թե՞ վատ։ Բանակցային գործընթացում բազում նրբություններ կան։ Այն, որ Ադրբեջանը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում, դա բավականին դրական է և Ադրբեջանին Լավրովյան սկզբունքներից հետ կբերի Մադրիդյան սկզբունքների դաշտ, այսինքն՝ խնդրի լուծման տարբերակներ գտնելու դաշտ։ Եթե ուզում ենք թշնամին մեռնի, ստիպված ենք գրավել ոչ միայն Բաքուն, այլև Ստամբուլը, որովհետև դրանք նույն կերպ փոխկապակցված են, ինչքան Երևանն ու Ստեփանակերտը: Անհնար է Բաքուն գրավել ու դրոշ դնել՝ առանց Ստամբուլը գրավելու: Նույն ժողովուրդն են, մտնելու են պատերազմի մեջ։ Եթե ուզում ենք թշնամի չունենալ, պիտի փորձենք լուծումներ գտնել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.
