Թուրք քաղաքական գործիչները չեն կարողանում ուշքի գալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից հետո: Հիստերիայի մասշտաբները հասել են նրան, որ թուրք քաղաքական գործիչներից մեկն առաջարկել է երեխաներին անվանել Հայոց ցեղասպանությունն իրագործած հանցագործների պատվին:
Նա այդ առաջարկն արժանի «պատասխան» է անվանել: Ընդ որում, նրան չի հուզում այն, որ թուրք երեխաները (նույնիսկ աղջիկները) կկրեն մարդկանց անուններ, որոնք համաշխարհային պատմության մեջ «հայտնի են» որպես առաջին ցեղասպանության կազմակերպիչներ եւ ռազմական հանցագործներ: Ազգայնական «Լավ կուսակցության» ներկայացուցիչ Յավուզ Աղըրալիօղլուն առաջարկում է Թուրքիայում երեխաներին անվանել Էնվեր, Ջեմալ եւ Թալեաթ փաշաների պատվին:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կոնստանտինոպոլում ռազմական հանցագործությունների դատարանը Էնվեր եւ Թալեաթ փաշաներին մեղավոր ճանաչեց հայերի զանգվածային սպանությունը կազմակերպելու համար:
«Մենք այդ որոշմանը կպատասխանենք մեր երեխաներին Էնվեր, Ջեմալ եւ Թալեաթ անվանելով»,- ասել է Աղըրալիօղլուն՝ հավելելով, որ եթե այդ «անպատեհությունը շարունակվի, ապա բոլորը պետք է իմանան, որ իրենք երեխաներին, ներառյալ աղջիկներին, կանվանեն Թալեաթի պատվին»:
Նշենք, որ Թալեաթն իր հուշագրություններում խոստովանում էր, որ հրամայել է սպանել հայերին՝ «ի շահ թուրք ժողովրդի»:
Հայոց ցեղասպանությունը հերքելու կույր ցասումը խանգարում է թուրք քաղաքական գործիչներին ոչ միայն մտածել, այլ նաեւ դրդում է անհեթեթ եւ ցինիկ առաջարկներ եւ արտահայտություններ անել, ինչը հերթական անգամ հաստատում է, որ ոչ մի ազգային եւ կրոնական փոքրամասնություն չի կարող անվտանգ ապրել մի երկրում, որը ոչ միայն չի զղջում, այլ նաեւ հպարտանում է իր ռազմական հանցագործներով եւ իր պատմության ամենաարյունալի դրվագներով:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.