Օստեոպորոզը հիվանդություն է, որի հետևանքով ոսկորները դառնում են ավելի փխրուն ու անգամ թեթև շարժումը կարող է հեշտորեն դառնալ կոտրվածքների պատճառ: Օստեոպորոզի դեպքում ոսկորի մի կոտրվածքին հաջորդում է մյուսը, ու հաճախ դա կարող է ճակատագրական լինել մարդու համար: Ըստ Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի տվյալների` օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքները սպառնում են ամեն երեք կանանցից մեկին, 50 տարեկան և ավելի բարձր տարիքի ամեն հինգ տղամարդկանցից մեկին ամբողջ աշխարհում: Հոկտեմբերի 8 և 9-ին օստեոպորոզի զարգացման պատճառների, ռիսկերի, կանխարգելման միջազգային մոտեցումների մասին 2 կարևոր միջոցառումներ տեղի ունեցան Հայաստանում: Հոկտեմբերի 8-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում օստեոպորոզի միջազգային երրորդ գիտաժողովն էր, որին ներկա էին 28 երկրներից շուրջ 60 հեղինակավոր մասնագետներ:
Գիտաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Օստեոպորոզի կենտրոնի հիմնադիր, Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը, ով ողջունեց ներկաներին՝ նշելով, 2016 թ. Հայաստանը դարձել է կենտրոն, որտեղ հավաքվում են օստեոպորոզի միջազգային ասոցիացիաների ղեկավարները և քննարկում են իրենց ասոցիացիաների առաջ ծառացած արդիական խնդիրները, օստեոպորոզի կանխարգելմանն ուղղված հարցերը: Օստեոպորոզի Հայկական ասոցիացիայի նախագահ և Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն Վարտա Բաբալյանը mednews.am-ին փոխանցեց. «Սա արդեն 3-րդ հանդիպումն է և տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է: Այս տարի մենք քննարկում ենք վիտամին Դ-ի ստատուսն ամբողջ աշխարհում:Վիտամին Դ-ի պակասը մարդու օրգանիզմում օստեոպորոզի զարգացման կարևոր պատճառներից է, հենց այդ պատճառով էլ այս հավաքվել ենք հասկանալու, թե որ երկրներում ինչ իրավիճակ է, ինչպես է Վիտամին Դ-ի պակասն ազդում օրգանիզմի վրա ու ինչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ կանխարգելելու օստեոպորոզի տարածվածությունը»: Նա նաև նշեց, որ մինչև դեկտեմբերի վերջ կունենանք Հայաստանում վիտամին Դ-ի հետազոտության արդյունքները. «Հետազոտել ենք 1350 մարդու: Այս հետազոտությունների հիման վրա մենք կունենանք օստեոպարոզի տարածվածության ցուցանիշները, որը կօգնի էլ ավելի թիրախային կազմակերպել օստեոպորոզի կանխարգելման ռազմավարությունը մեր երկրում»,- ուրախությամբ փաստեղ Վարտա Բաբալյանը: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի պետի պարտականությունները կատարող Կարինե Գաբրիելյանը` նշելով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը բավականին կարևորում է այս թեման` հատկապես շեշտադրելով, որ ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդություններում գերակա է օստեոպորոզի խնդիրը. «Նախաձեռնությունը շատ դրական է այն առումով, որ հավաքվում են բոլոր շահագրգիռ կողմերը և հենց այսպիսի օրերին է ձևավորվում այն ռազմավարությունը, որով պետք է շարժվել տվյալ խնդրի դեմ պայքարելու համար»:
Օստեոպորոզի Ռուասատանի ասոցացիայի նախագահ Օլգա Լեսնյակն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սա նշանակալի միջոցառում է, քանի որ փորձի փոխանակումը բժիշկների համար շատ կարևոր է: Իսկ օստեոպորոզի զարգացումից խուսափելու համար մարդկանց խորհուրդ տվեց նախ հետևել ճիշտ ապրելակերպին. «Սա հիվանդություն է որը շատ հաճախ առաջանում է մեծահասակների մոտ, հատկապես 50 տարեկանից բարձր կանանց մոտ` մենոպաուզայի` դաշտանադադարի շրջանում, երբ օրգանիզմում կալցիի պակաս է առաջանում: Առողջ ապրելակերպը` սննդակարգում կաթնամթերքի ներառումը, արևի բավարար ճառագայթները` վիտամին Դ ստանալու համար, ֆիզիկական վարժությունները և վնասկար սովորություններից հրաժարվելը (ծխել և ալկոհոլի չարաշահում) կօգնեն խուսափել օսթեոպորոզից»: Իսկ հաջորդ օրը տեղի ունեցավ վաղուց ամենամյա դարձած Օստեոպորոզի 13-րդ ամենամյա սիմպոզիումը. «Արտերկրից հրավիրված առաջատար մասնագետները ներկայացրին օստեոպորոզի կանխարգելման և բուժման վերաբերյալ իրենց փորձը՝ հանդես գալով ուսուցողական դասախոսություններով շուրջ 400 հայ մասնագետների առաջ:Այս ամենն արվում է օստեոպորոզի դեմ պայքարի օրվա շրջանակներում, քանի որ ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է այդ օրը, որի նպատակն է հիվանդության լրջությունն ու կանխարգելման մեթոդները հասցնել հանրությանը, իրազեկել բժիշկներին տարբեր միջոցներով, թե սոցկայքերով, թե լրատվական միջոցներով»,- պատմեց Վարտա Բաբալյանը:
Օտարազգի մասնագետներն էլ իրենց ելույթներում շեշտադրեցին այն փաստը, որ ամերիկահայ պրոֆեսոր Ջոն Բիլիզիկյանի ջանքերի շնորհիվ հարևան երկրների համեմատությամբ Հայաստանում ավելի հասանելի են դենսիտոմետրիկ հետազոտությունները ու կոչ անում հայ կոլեգաներին ավելի ակտիվ օգտագործել այդ հանգամանքը օստեոպորոզ հիվանդության ախտորոշման հարցում: Միջոցառման ուշագրավ պահերից էր կազմակերպված ֆլեշմոբը Golds Gym ընկերության հետ համատեղ: Շուրջ 400 հայ մասնագետներն ու դրսից ժամանած հյուրերը պարեցին ու ֆիզիկական վարժություններ կատարեցին՝ կոչ անելով մարդկանց վարել առողջ ապրելակերպ օստեոպորոզից խուսափելու համար: Ի դեպ, մինչ միջոցառումները Օստեոպորոզի կենտրոնի Ջոն Բիլեզիկյանը և Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն Վարտա Բաբալյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, և Ջոն Բիլեզիկյանի խոսքով՝ նախագահի հետ բավական արդյունավետ քննարկում է եղել ՀՀ-ում օստեոպորոզի բուժման, կանխարգելման և միջազգային փորձը կիրառելու հարցերի վերաբերյալ:
Օստեոպորոզի կենտրոնը շարունակելու է Օստոպորոզի կանխարգելման միջազգային օրվան՝հոկտեմբերի 20-ին, ուղղված միջոցառումները: Ավելին, յուրաքանչյուր երկուշաբթի ու հինգշաբթի օրերին կենտրոնը կազմակերպում է դասընթաց, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ իմանալու ավելին օստեոպորոզի զարգացմանը նպաստող գործոնների, ռիսկերի, ախտորոշման ու բուժման առանձնահատկությունների մասին:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.