«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ՝ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Մի քանի դիտարկում երեկ Երևանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների վերաբերյալ։
1. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը.
Որքան էլ որ Հայաստանի նոր իշխանությունները փորձեն ներկայացնել այս իրադարձությունը որպես «հայկական հեղափոխության» ձեռքբերում, ստիպված եմ հիասթափեցնել նրանց, քանի որ Երևանը որպես նիստի վայր ընտրված էր ոչ այն պատճառով, որ ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ցանկանում էին սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, այլ զուտ այն պատճառով, որ Հայաստանը ներկայումս նախագահում է այդ կառույցում և ընդունված կարգի համաձայն Բարձրագույն խորհրդի նիստերը անց են կացվում նախագահող պետությունում։ Հետևաբար հորդորում եմ իշխանական քարոզիչներին մեր քաղաքացիներին ներկայացնել ճշմարտությունը։
2, Իրանի և Սինգապուրի ղեկավարների այցը Հայաստան.
Իրանի և Սինգապուրի ղեկավարների այցը Հայաստան առավելապես պայմանավորված էր ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու հանգամանքով, կազմակերպված էր ՌԴ Նախագահի կողմից, և քիչ առնչություն ուներ Հայաստանի նոր իշխանությունների վարած հմուտ» արտաքին քաղաքականության հետ.
3. Պուտինի այցը Հայաստան
Պուտինի Հայաստան այցը կայացավ երկու հիմնական պատճառով.
1. ԵԱՏՄ Պուտինի համար ունի գերակա կարևորություն ու նշանակություն, և նա չէր անի որևէ քայլ, որը կվնասեր այս կազմակերպության միջազգային հեղինակությանը;
2. Հայաստանի և Հայ ժողովրդի նկատմամբ նրա ունեցած հարգանքը։ Սա առավել քան կարևոր պատճառ էր, քան որ օրակարգում դրված էր նիստը Մոսկվա տեղափոխելու հարցը։
4. Հայ — Ռուսական հարաբերությունները
Հայ — Ռուսական հարաբերությունները ներկայումս գտնվում են ճգնաժամային վիճակում, որի պատճառների մասին խոսել եմ բազմիցս։
Դրա վառ վկայությունն է Փաշինյանի այն միտքը, որ «Պուտինի հետ ունեցել է հետաքրքիր զրույց»։
Հարկ է նշել, որ պետությունների ղեկավարները «զրույց» չեն ունենում, այլ ունենում են օրակարգի հարցերի վերաբերյալ քննարկում կամ էլ բանակցություններ։
Այստեղից պարզ է դառնում, որ Պուտինի այցը Հայաստան չի ունեցել երկկողմ օրակարգ, և բացառապես նպատակ է ունեցել ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի մասնակցությունը։
Իսկ Պուտին — Փաշինյան զրույցի հետևանքները տեսանելի կլինեն ոչ հեռավոր ապագայում»։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.