Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության նախկին դատախազ Ավետիս Ափիյանը ՀՀ գլխավոր դատախազի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին։ Այս տեղեկությունը հաստատեց Հատուկ Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել Ափինյանին աշխատանքից ազատ արձակելու գլխավոր դատախազի որոշումը։
Նախկին դատախազի պնդմամբ՝ իրեն աշխատանքից ազատել են կեղծ տվյալների հիման վրա։
Նախկին պաշտոնյան համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ նրան անվստահություն հայտնելու հարց պետք է նախաձեռնվի ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի կողմից։
Հիշեցնենք, որ 2018 թ. հունիսի 22–ին Ափինյանը ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Այս որոշումից հետո նախկին պաշտոնյան դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում։
2019թ. մարտի 13–ին Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հրաչ Այվազյանի, բավարարել էր Ափինյանի հայցը և պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը Ավետիս Ափիյանին վերականգնել իր նախկին պաշտոնին։ Դատարանի վճիռը դատախազությունը բողոքարկել էր Վարչական վերաքննիչ դատարանում, որն էլ 2019թ. հուլիսի 12–ին որոշում էր կայացրել բեկանել Վարչական դատարանի 2019 թվականի մարտ 13-ին կայացրած վճիռը և այն փոփոխել։
Վերաքննիչի որոշմամբ գլխավոր դատախազության բողոքը բավարարվել էր։ Իսկ արդեն այս տարվա օգոստոսի 5–ին նախկին պաշտոնյան Վերաքննիչ ատյանի որոշումը բողոքարկել է Վճռաբեկության կարգով։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.