ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ավարտեցին իրենց ակցիան Ազգային անվտանգության շենքի դիմաց։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը նշեց, որ քաղաքական գործընթաց է դարձել իր հոր դատավարությունը.
«Ես նույնիսկ չգիտեմ՝ դատավարությանը գնալ, մասնակցել իմաստ ունի, թե ոչ։ Փաստաբաններն իրենց գործը, կարծում եմ, փայլուն կատարում են, բայց ինչքան էլ անեն, եթե ինչ–որ մի տեղից հրահանգավորում է, ինչպես տեսանք գաղտնալսումներից, ինչպես տեսնում ենք, երբ բացահայտ, տեսախցիկների առաջ դատավորներին սպառնում են…Միայն հորս հարցը չէ, սա գլոբալ հարց է երկրի համար, Արցախի հետ կապված, շատ ավելի գլոբալ հարց է, քան մի մարդու անազատության մեջ լինելն է»,–նշեց նա։
Լեւոն Քոչարյանի խոսքով՝ իրականում շատ ավելի շատ են Քոչարյանին աջակցողները. «Այս մի տարվա ընթացքում ստացել եմ հազարավոր նամակներ, այն, ինչ երեւում է, խոսքը դրանից շատ ավելի շատի մասին է, բայց փողոցային պայքարը մի փուլ է, որ պետք է մտնի իր տրամաբանության մեջ, մարդիկ դրա մեջ տեսնեն շարունակությունը, քաղաքական անելիքները»։
Նա հայտնեց՝ երեկ է տեսակցել Քոչարյանի հետ. «Հայրս հույս չուներ, որ կարող է փոխվել խափանման միջոցը։ Հույս չուներ, ես փորձում էի հուսադրել, բայց ասում է՝ ամեն ինչ հասկանում է դատավորի դեմքից, տրամադրվածությունից, որ ամեն կերպ խուսափում է նայել, կաշկանդվում է, ուստի այս կնոջից ինչ–որ բան ակնկալելը միամտություն կլինի մեր կողմից»,– հավելեց Լեւոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.