«Ոնց որ երթեւեկությունն ա Հայաստանում, նենց էլ մարդիկ են»,- ասաց օդանավակայան նոր ժամանած մի երիտասարդ։ Ասաց ու լռեց, առանց կողքի մարդկանց վրա նայելու, ինչին սովորաբար ականատես ենք լինում ամեն օր` երթուղայինում, շուկայում, տաքսում, սրճարանում մեկը մի ֆրազ է նետում, ու սկսվում է բողոքը…. Բայց երիտասարդը լուռ նստած էր, նա ոչ լսարան էր ուզում, ոչ էլ զրուցակիցներ` ի տարբերություն ինձ։ Սպասասրահում մարդիկ ժամանակ են սպանում, ու սովորաբար հեշտ են զրույցի բռնվում։ Ինքնաթիռն ուշացնում էր վայրէջքը, ես որոշեցի կարճել ժամանակը մի գլանակ ծխելով, բայց հայտնաբերեցի, որ չկա մոտս։ Հարցրեցի երիտասարդին. «Չեմ ծխում, վաղուց թարգել եմ։ Դուք էլ թարգեք, կտեսնեք ինչքան էներգիա կգոյանա, չնայած` գոյացածն էս երկրում ո՞նց ծախսես` էդ էլ հարց ա։ Եկա, ուզում էի հայրենիքում ապրեմ` Հայաստանը խժռեց իմ կապիտալը, էլի գնալու եմ, ստեղ պակաս փաստաթղթեր եմ «դիմավորում», կնոջս գործերը դասավորվեն` կգնանք, ու էլ չեմ գա ապրելու»։
Ու պատմեց երիտասարդը,, կամ միջին տարիքի տղամարդը, որ կարող է լինել Արշակը, Հայկը, կամ Սարգիսը`ցանկացած անունով մի երիտասարդ, որ ապրում է մեր կողքին, մեր հարեւանն է, կամ բարեկամը, կամ դասընկերը, կամ գործընկերը… պատմեց իր պատմությունը, որը յուրահատուկ է ու միաժամանակ նման Հայաստանը լքողներից վերջերս լսած իմ պատմություններին…
Շրջանցելով հարցուպատասխանի մասը, խոսքը տամ Արշակին։
«Ես Հայաստանից գնացել եմ Բուլղարիա 1996 թվին` 100 դոլար գրպանումս։ 10 տարվա մեջ բիզնես եմ դրել ու զարգացրել, ու բիզնեսովս ու կապիտալովս հանդերձ որոշել եմ տեղափոխվել Հայաստան` ընտանիք կազմել, աշխատել ու ապրել հայրենիքում։ Իսկ հայրենիքն ինձ «լավ» դիմավորեց` «բեսպրեդել»-ով ու թալանով։
«Բեսպրեդել»-ը սկսվում ա մաքսատնից. կշռելուց են խաբում, ավել կես կիլոն կարան ձեւակերպեն որպես կոնտրաբանդա, կարան նենց բաներից կպնեն, որ քաշքշեն` տնտեսական հանցագործություն բստրելով, ու էլի տենց բաներ։ Տեսնում են, որ արդեն ապրանքը բերել ես, կպել ես` պիտի խաղաս, ու քեզ գնդակի նման ստեղից ընդեղ են տշում բոլոր կաբինետներով` եթե փող չտաս։ Ես, որ մաքասազերծել էի բեռս, ու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության օրոք ունեի ստանդարտիզացման ենթակա ապրանքներ։ Էդ կոմիտեում ամեն ապրանք իրանց սահմանած գներով են ստանդարտիզացնում։ Մի գին են ասում, հետո թե բա` «Ապե, պետականն էլ պիտի մուծես»։
Անցնենք մեքենային։
Աշխարհում տենց մի երկիր չկա, որտեղ դու ուզես փող տաս ու մեքենադ քշես, ասեն` չէ։ Ստեղ ասում են։ Բացի նրանից, որ նորմալ երկրներում մեքենադ քշելու համար փող չեն ուզում քեզնից` բացի կամուրջներից ու մեծ ավտոկադերից, ոնց որ իրանց քաղաքացիներից, նորմալը երեք ամիս իրավունք ունես քշելու` էն երկրներում, որտեղ վիզա չկա։ Ես ունեմ մի տարվա կացության քարտ, ինձ վիզա պետք չի, բայց ինձ տալով մի տարվա կացության իրավունք, տալիս են ընդամենը 180 օր մեքենա քշելու իրավունք` 15 օրվա համար վճարելով 20000 + 15000 դրամ էկոլոգիան աղտոտելու համար, բայց որից հետո ես պետք է մաքսազերծեմ իմ մեքենան, կամ դուրս հանեմ հանրապետությունից։ Վրաստանում ձրի ա, ես մոտ վեց ամիս մեքենաս թողել եմ էնտեղ` կայանել եմ վարձով։ «Մեզ մոտ երկու ամսվա կայանատեղին կնստեր 130 000 դրամ։
Հիմա չկայացած բիզնեսիս մասին։
Գործը դեռ չսկսած բոլոր տեղերից` հարկայինի բոլոր բաժիններից սկսեցին ռեկետը։ Հերթով` ամեն երկուշաբթի, հարկայինի տարբեր բաժիններից գալիս էին, և անձամբ պետերն ու ասում էին, որ ուզում են «Ծանոթանան ինձ հետ»(կորզել` որքան կարող են, ինչպես կարող են ու ոնց կարող են)։
Եւ վերջապես հայտնվեցին երկու հոգի, ու ասեցին, որ ձեզ տարին մի անգամ անպայման պետք է տուգանենք չխփած չեկի համար, որն իհարկե չեն բռնել, իսկ ես իբր չեմ խփել` տենց ա ձեւը, ասեցին, որ հանգիստ աշխատես։ Ես տվեցի, որովհետեւ եկել էի ապրելու, ուզում էի աշխատել, թող որ աննորմալ կերպով… Բայց իրանք իրանց խոսքի տերը չեղան, էլի եղան իրանց կողմից փորձեր, բայց ես չտվեցի` «հայավարի» լուծեցի էդ հարցը, ոնց որ կարգն ա ստեղ էսօր դառել…
Ռեկլամի բաժինն էլ գցեց։ Ես իրավունք ունեմ իմ խանութի ճակատամասի 1/3-ին տառեր գրել։ Էս բաժնի կապրիզների պատճառով իմ ռեկլամն ինձ վրա եռակի նստացրեցին` իրանց փոփոխությունները մտցնելով, ու դա էն դեպքում, որ ես էդ 1/3-ի իրավունքն ունեմ ձրի։
Նախկին քաղաքապետն եկավ խանութ ու աշխատողին ասեց, որ մենք պետք է մեր խանութի դիմացը կանաչապատենք։ Ու սա էդքան անկապ ծախսերից հետո, էդ էլ մենք պիտի անե՞նք, սաղ աշխարհում քաղաքապետարանն ա անում…. Ո՞րն ասեմ է…
Ստեղծված ծանր պայմաններում, որի մեծ մասի մեղավորը չպատճառաբանված բարձր հարկերն են, ներմուծման բարդացումից` մաքսատնից սկսած, նաեւ` վարձակալության անտրաբամանական աստղաբաշխական գներն ու գործարարին շահույթ ստանալու անհնարինությունը պարտադրված պայմաններում բերեցին նրան, որ ես ներկրելով ապրանք, բացելով խանութներ, դրա մեծ մասը ստիպված ծախսում էի` վճարելով ամեն շաբաթ զանազան փող պահանջող չինովնիկներին։ Մյուս մասը`գնում էր շուկայի բացակայության պայմաններում ահռելի հարկերին ու մրցակցության անհավասար պայմաններին։ Առեւտուր չկա, մայր գումար չի գոյանում, որ գնաս էլի ապրանք բերես… Երկու տարվա մեջ 100 000 դոլար տակ եմ տվել։ Հայաստանը խժռեց իմ կապիտալը։ Ես գնալու եմ, ու կգամ մենակ հանգստանալու։ Ստեղ բիզնես անելու տեղ չի։ Տուն առա որ ապրեմ, մի քանի ամսից ստիպված ծախել եմ»…
Իմ օդանավը ժամանեց, ես շնորհակալություն հայտնեցի Արշակին գլանակի փոխարեն ստացած պատմության համար, ու խոստացա մինչեւ նրա մեկնելը պատմել այն մարդկանց։ Չնայած` էնպես չի, որ չգիտեն…. Իսկ Արշակը երկու օրից իր նորաստեղծ ընտանիքով լքելու է Հայաստանը… Ու էլի արշակներ… մարդիկ, ովքեր կարող էին շենացնել Հայաստանը, կհարստացնեն Բուլղարիային, Հունգարիային, Իտալիային ու Գերմանիային, Ամերիկային ու Ավստրալիային։ Բայց ամենից շատ, իհարկե` Ռուսաստանին։ Բոլորը կգնան, ու կմնան իշխանավորներն ու նրանց սպասարկող անձնակազմը….
Հ.գ. Ես գրելու եմ Հայաստանը լքող մարդկանց պատմություններ, վերնագրվելու է «Հայրենիքը լքելու հինգ պատճառ»։ Ովքեր ունեն պատմություններ` պատմեք մեզ։
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 14:09Շարունակիր ապրել
- 13:10Սիրո իմ վարկածը
- 12:10Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են
- 11:40Ջարդուփշուր եղած կյանք. Ոչ մի կին արժանի չի ծեծվելու
- 12:19Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 12:30Կոաքսիլ/Սեդալգին = գանգրենա/մահ, կամ՝ դեղատունը նույն «բարիգն» է
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.