Ազատամարտի որդեկորույս մայրերի և զոհվածների այրիներն ահազանգում են՝ պատկան մարմինները՝ մասնավորապես Երևանի քաղաքապետարանը և Պաշտպանության նախարարությունը խաբել են բնակարանով ապահովելու գործում։ Երկար տարիներ հերթացուցակում գտնված ընտանիքները դուրս են մնացել հերթից՝ առանց որևէ ծանուցում ստանալու։ Այս մասին հայտարարեց իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը։
Խաչատուր Մարոզյանը նկատեց՝ համաձայն կառավարության 2005թ. հունիսի 9-ի թիվ 947 Ն որոշման՝ մահացած և խեղում ստացած զինծառայողների կամ ազատամարտիկների ընտանիքներին բնակարանային պայմաններով պահովելու մասին օրենքի ընտանիքները բնակարան ստանալու համար հերթագրվել են։
Տարիներ անց՝ 2017թ.-ին , երբ կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել է ընտանիքների բնակարանային ապահովման նոր կարգ, քաղաքապետարանին առաջարկվել է նախկին հերթագրվածներից համապատասխան նոր փաստաթղթեր պահանջել, սակայն հերթացուցակից դուրս մնացած ընտանիքների անդամների վստահեցմամբ նրանց այդ մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվել։ Խաչատուր Մարոզյանը գտնում է, որ այս ընթացքում քաղաքապետարանն իրեն հատկացված լիազորությունների շրջանակում սկսել է դիմել կոռուպցիայի. «Ով տեր ուներ, դիմել է և նոր որոշմամբ նորից հերթագրվել, բայց հիմնական մասը շարունակել են սպասել», — ասաց նա։
Խաչատուր Մարոզյանի պնդմամբ Պաշտպանության նախարարությունը մանիպուլյացիայի է դիմել. «Իմ գնահատմամբ պետք է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում լինի այս հարցը։ Հաշվառման անձի անուն-ազգանունով, տվյալներով մեկ ուրիշ հասցեով է նամակ գնում։ Այսինքն մի տեղ, որտեղ ընդհանրապես զինծառայող չի եղել», — ասաց Մարոզյանը։ Դիտարկմանը, որ կարող ենք ասել, թե այդ բնակարանները հատկացվել են հաշվառման մեջ չգտնվող, սխալ մարդկանց, Մարոզյանն ընդգծեց, որ հստակ չի կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել։
Ազատամարտիկների և զոհված զինծառայողների ընտանիքները պնդում են՝ խնդրով պետք է զբաղվեն իրավապահները։ Նրանք ընդգծում են, որ իրենց հերթից հեռացրել են առանց ծանուցելու այդ մասին, այնինչ պետական մարմինների լիազորությունն է քաղաքացիներին տեղեկացնել, որ որևէ տեղեկանք է պակասում։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.