ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև կայացած, գաղտնալսված հեռախոսազրույցի հերոս դատավոր Հրաչը, նույն ինքը՝ Վաչե Մարգարյանը, պարզվում է, ոչ միայն նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ կայացրած որոշումների հետ խնդիր ունի։
Օրերս, ըստ մամուլի հրապարակումների, նա կալանքի ապօրինի որոշում է կայացրել 18-ամյա Համլետ Չախոյանի նկատմամբ։ Այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Գոռ Գևորգյանը։
«Կալանքի որոշումն առհասարակ ապօրինի է, ինչի օրինականությունը մենք արդեն վիճարկել ենք Վերաքննիչ դատարանում։ Քրեական գործում առկա բոլոր փաստական հանգամանքները խոսում են մեկ այլ երևույթի մասին, իսկ մենք փաստացի ունեցանք դրա լրիվ հակառակ արձագանքը։ Քրեական գործում մենք չունենք փաստական հանգամանք, որը կվկայի մարդու՝ հանցագործության հետ առնչության մասին, իսկ դատավորը եկավ այն համոզմունքին, որ կալանքի հիմքերն առկա են, ու կալանավորեց»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը, ով արդեն 15-20 օր գտնվում է քրեակատարողական հիմնարկում, բացարձակ անմեղ է։
«Մարդը տանն է եղել ենթադրյալ հանցագործության կատարման ժամին։ Մենք էլ այլուրեքությունն ապացուցելու համար փաստաբանական հարցում ենք արել, հետո միջնորդել ենք, որպեսզի մարդկանց հարցաքննենք։ Դրանց ընթացքում հարազատները վկայել են, որ այդ ժամին Համլետ Չախոյանը տանն է գտնվել։ Դրանից հետո ստուգել են հեռախոսի տեղակայումը, որն էլի ցույց է տվել, որ նա տանն է եղել։ Ու այդ ողջ հզոր ապացույցներին, փաստական հանգամանքներին ի հակառակ՝ կա ընդամենը մի տուժողի կիսատ-պռատ ցուցմունք, որն էլ հետո լրացուցիչ հարցաքննությամբ չէր կարողացել հստակ պնդել, թե իրականում իրեն ծեծի ենթարկողների մեջ Համլետ Չախոյանը եղե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Գոռ Գևորգյանը։
Համլետ Չախոյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ խուլիգանություն, որը կատարվել է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, մի խումբ անձանց կողմից։
Փաստաբանի խոսքով՝ դատավոր Վաչե Մարգարյանը գտել է, որ իր պաշտպանյալի առնչությունը կա նշված հանցագործությանը, կալանքի հիմքերն ու պայմանները՝ նույնպես։ Սակայն կալանքի որոշումը, ինչպես պնդում է Գոռ Գևորգյանը, դատավորը կայացրել է՝ հիմնավորման համար պիտանի որևէ փաստական հանգամանքի վրա հղում չանելով։
«Երբ նայում ենք զուտ քրեադատավարական առումով, քրեական իրավունքի, Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների վերլուծության, թեկուզ մեր Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների առումով, երբ Վճռաբեկը դիրքորոշում է հայտնել՝ ինչպես խուլիգանության հանցակազմի առկայության մասին, այնպես էլ՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության մասին, հասկանում ենք, որ դրանք իրենց արտացոլումը չեն գտել Վաչե Մարգարյանի որոշման մեջ։ Փաստացի այսօր ունենք մի իրավիճակ, երբ բացարձակ անմեղ մարդը կալանավորվում է, ու չգիտես՝ ինչի համար։ «Անձնական ամբիցիա» դնեմ անունը, թե՝ «Էդպես եմ ուզել, էդպես եմ արել», չգիտեմ, որովհետև այսօր դատական համակարգի հետ կապված՝ ունեն լիազորություն իբրև թե իրենց իրավունքների շրջանակներում անցկացնելու գործունեությունը, բայց փաստացի իրավունքների շրջանակներում իրենց գործողությունները խախտում են այլոց իրավունքները»,- տարակուսեց փաստաբանը։
Վերջինս նշեց նաև, որ իրենք վեր են հանել բոլոր խնդիրները և հույս ունեն, որ Վերաքննիչ դատարանում դրա արտացոլումը կունենան։ Գործը կքննի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.