Կոչ եմ անում չկատարել նախկին սխալները եւ չմոռանալ Ղարաբաղի ներկայացուցիչների գործոնն ու կարծիքը նման ծրագրեր իրականացնելիս։ Ադրբեջանի գործողությունները պայմանավորված չեն մարդասիրական նկատառումներով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հուլիսի 1-ին ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանի խոսքերը գերիների փոխանակման մասին։
Թեւան Պողոսյանի խոսքով՝ դրանք ուղղված են միայն այն բանին, որպեսզի անհարմար վիճակի մեջ չհայտնվել համաշխարհային հանրության աչքում, իսկ Հայաստանն իր քայլը հումանիտար հարցում այս կամ այն կերպ կաներ, ինչի մասին վկայում է նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ եթե սահմանը հատածը քաղաքացիական անձ լինի, նրան բաց կթողնեն։
«Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում նույնպես պայմանավորվել էին հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին։ Բայց Բաքուն անգամ այն բանին չի գնում, որպեսզի ընդլայնի Կասպրշիկի խմբի լիազորությունները։ Այլ պայմանավորվածություններ էլ են եղել, բայց խախտումներ, այնուամենայնիվ, նկատվել են։ Ուստի, Ադրբեջանի հավաստիացումները համոզիչ չեն։ Բաքուն հազիվ թե գնա լուրջ քայլերի մթնոլորտըի փոխելու ուղղությամբ»,- նշել է նա։
Պողոսյանը վստահություն է հայտնել, որ լուրջ փոփոխություններ Ադրբեջանում կլինեն այն ժամանակ, երբ կփոխվի պատմության դասագրքերի բովանդակությունը, երբ չեն հետապնդի Մխիթարյանի անունով շապիկ հագած մարդկանց։
«Հենց որ մենք կալանեցինք երկու դիվերսանտի Ղարաբաղում, Ադրբեջանն սկսեց փոխանակում առաջարկել բոլորին բոլորի դիմաց սկզբունքով։ Հարկավոր է ուշադիր լինել եւ չհետեւել նրանց ասածին։ Անթույլատրելի է, որպեսզի հանցագործները փոխանակվեն մարդու հետ, ով պարզապես մոլորվել է։ Հարկավոր է ամրացնել սահմանները, որպեսզի նման միջադեպեր չլինեն, ինչպես նաեւ խուսափել այն բանից, որպեսզի Ադրբեջանում ի հայտ գան նոր «սաֆարովներ»։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Հունգարիայում Սաֆարովին ազատ արձակելով։ Հարկավոր է հասկանալ, թե ինչ կհաջորդի այս կամ այն հայտարարությունից հետո, ինչպիսին կլինեն մեր գործողությունները»,- ավելացրել է նա։
Քաղաքագետը նշել է, որ Ղարաբաղի պատվիրակությունը, այս կամ այն պատճառներով, չի մասնակցում ժողովրդական դիվանագիտության ծրագրերին, այդ թվում գերիների եւ անհետ կորածների հարցերով։
«Այս իրավիճակը պետք է փոխել՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին»,- ամփոփել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Հայաստանը եւ Ադրբեջանը մեկական կալանավոր են փոխանակել։ Խոսքը Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանի եւ Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովի մասին է։
Փոխանակումը կայացել է Իջեւանի շրջանի սահմանային տեղամասում (Կայան)՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ։
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.