Ամերիկյան կազմակերպություններից մեկը վերջերս մի հարցում էր անցկացրել իր քաղաքացիների շրջանում և փորձել էր պարզել՝ արդյո՞ք տվյալ քաղաքացին պատրաստ է իր անունով կամ անանուն սոցցանցերում հայհոյել: Արդյունքում պարզվել էր, որ ամերիկյան հասարակության մեջ քաղաքացիների 35 տոկոսը շատ ակտիվ համաձայնություն էին հայտնել իրենց անունով կամ անանուն հայհոյելը։ Ես վստահ եմ, որ եթե նման սոցիալական հարցում անցակցվի մեր քաղաքացիների շրջանում, ապա հատկապես անանուն հայհոյողների, էնտուզիաստների թիվը շատ ավելի մեծ է լինելու։ Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ ամերիկյան մի կազմակերպություն պետդեպի համար պարբերաբար տեղեկանքներ է սարքում, որտեղ ուսումնասիրում է այս կամ այն հասարակության բարդույթները՝ հասկանալու համար, թե հասարակությունն ինչպիսի հավաքական բարդույթներ ունի։ Նման հարցում անցկացվել է նաև Հայաստանում և պարզվել է, որ սոցցանցերում սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող իրական օգտատերերն ունեն Ֆրոյդի աղյուսակի բոլոր կոմպելքսները, իսկ հայհոյող տղամարդիկ Ֆրոյդից բացի տառապում են նաև «էդիպի» կոպլեքսով․ «Հայհոյանքով սուբլիմացվող հայ համքարության մի մասն ապրում է Հայաստանում, իսկ մի շատ ավելի ագրեսիվ մասն, ինչպես հումորով նկատել է հայաստանյան խմբագիրներից մեկը, ապրում է «Գլենդել նա Դանույում»։ Այս խավի մոտ անվրեպ աշխատում է Պավլովյան բնազդը, նրանք տեքստ չեն կարդում, բնական, բանական միտքը կամ վերլուծությունը նրանց համար հավասարազոր է հին մայաների սեպագրերին, բանական միտքը նրանց դասակարգային թշնամին է: Սա վատ է, շատ վատ, որովհետև արտաքին աշխարհում պարտվելու առաջին քարը դրվում է այն պահին, երբ քո ներսում թշնամիների որս և թշնամու հավերժական փնտրտուք է»։
Զոհրաբյանի խոսքերով, վերջին շրջանում, ով չի ալարում, խոսում է հիբրիդային պատերազմների մասին, ու նաև նրանք, ովքեր ինքնամոռաց հայհոյում են՝ չհասկանալով, որ մեզ նետված հիբրիդային պատերազմի բանաձևերից մեկն է հենց հասարակությունը ներսից ջարդելը և հանրային ամենանվաստ կրքերն ու էմոցիաները բորբոքելը․ «Այսօր շատ վտանգավոր ուրվական է շրջում Հայաստանում, դա ներքին թշնամանքի ուրվականն է: Ցավալին այն է, որ հասարակության մի մեծ խավի մոտ այդ ուրվականի կենսաբանական պահանջը կա։ Բոլորը և բոլորս պետք է վատ ապրենք, քանի դեռ բոլորը և բոլորս լավ չենք ապրում։ Էլ չեմ խոսում հրապարակներում կախաղաններ դնելու և Բեռլիոզի հնչյունների տակ հրապարակային կախաղան-փարթի կազմակերպելը հասարակության ցավոք սրտի մի հատվածի երաժշտական նախասիրությունն է»։
Ըստ Զոհրաբյանի, էժանագին էմոցիաների վաճառքը մթագնում է ցանկացած ռացիոնալ դիսկուրս, երկխոսություն և եթե սա հատուկ մտածված քաղաքականություն է, վատ է, եթե սա ընդամենն այլևս անկառավարելի քաոս է, շատ ավելի վատ է․ «Երբ ես լսում եմ լայվով հայհոյող, պերեկիս դրած մազերով կանանց, հիշում եմ սովետական մի շատ հայտնի ֆիլմ, երբ ավրորայի զալպից հետո մուժիկները մտնում էին զիմնի դվարեց և մախորկա էին հագցնում Վրուբելի արձանի վրա։ Կա մի կարմիր գիծ, որից անդին սկսվելու է, այսպես կոչված, տոչկա նե վազվռատա։ Կանգ առնել է պետք։ Հայհոյող կանանց և ֆեյքերի մարտական բանակն առաջնագծից ետ կանչել է պետք։ Ատելության և անհանդուրժողականության կարմիր գիծն այլևս վաղուց հատված է»։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.