Պրն. Զաքարյան, Համահայկական խաղերի բացմանը քիչ ժամանակ է մնում: Բոլոր խոչընդոտները հաղթահարվա՞ծ են, ի՞նչ փուլում են աշխատանքները:
Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները կանոնավոր ընթացքի մեջ են՝ առանց շեղվելու նախապես սահմանված գրաֆիկից: Ինչպես գիտեք` խաղերն այս անգամ անցկացվելու են Երևանում և Ստեփանակերտում: Չեմ ուզում բացել բոլոր փակագծերը, բայց վստահ եմ` բոլորն են հասկանում, թե ինչ նշանակություն ունի այս խաղերի անցկացումը մեր երկու պետությունների համար պատմական այս փուլում: Նախապատրաստական աշխատանքներն, այո, բուռն ընթացքի մեջ են, աշխատում է պրոֆեսիոնալներից կազմված մի մեծ խումբ,աշխատում է գիշեր ու ցերեկ: Գիտեք` նման միջոցառումները ունեն երկու կողմ. սովորաբար հանդիսատեսը, հիանալով բացման և փակման շքեղ միջոցառոմով, բուն մրցումների կազմակերպվածությամբ ու հստակությամբ, չի պատկերացնում, որ այդ ամենը հնարավոր է եղել ամիսների համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Իմ գլխավորությամբ մեծ թվով մարդիկ աշխատում են, որ Համահայկական 7-րդ խաղերը Երևանում և Ստեփանակերտում անցնեն բարձր մակարդակով, ու մեր ժողովուրդը վայելի այդ շքեղ միջոցառումը: Խոչընդոտներ և խնդիրներ միշտ են լինում, ծագում են նորերը, անսպասելի տեղից և մարդկանցից, բայց դրանք չեն կարող եղանակ ստեղծել: Համահայկական խաղերը մեկ հոգու ցանկությամբ հնարավոր չէ կազմակերպել և իրականացնել: Ավելի պարզ ասեմ. չլիներ խնդրի լիարժեք ըմբռնում և լիարժեք աջակցություն, ուղղակի հնարավոր չէր լինի այս խաղերը կազմակերպել: Ուզում եմ շեշտել, որ այս գաղափարը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը, նրա հանձնարարությամբ, կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, և մենք արդյունավետ աշխատում ենք: Այս գաղափարը ստացել է Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությունը. նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ ստեղծվել է կազմկոմիտե, որը գլխավորում է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Ես ուզում եմ հատուկ առանձնացնել խաղերի հենասյուն հանդիսացող մարզաձևի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի աջակցությունը, որը բառիս բուն իմաստով ամենօրյա աշխատանքային ռեժիմով է աջակցում: Ես, ցավոք, չեմ կարող թվարկել բոլորի անունները, բայց հավատացնում եմ, որ մարդկանց, գործիչների, գործարարների, մարզաշխարհի ներկայացուցիչների մի մեծ խումբ, առանց որևէ անձնական շահի, անում է ամեն ինչ՝ ընդհանուր վերջնական հաջողության համար:
Պրն Զաքարյան, Ձեր ղեկավարած պատվիրակությունը նոր է վերադարձել պատմական Հայաստանից: Դատելով ռեպորտաժներից և տրվող տեղեկատվությունից՝ ուղևորությունը խիստ հագեցած էր: Ինչպե՞ս է այն տեղավորվում Համահայկական խաղերի համատեքստում:
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել շվեցարահայ բարերար Վարդան Սրմաքեշին` այս ուղևորությունը հովանավորելու համար: Խաղերի ջահը պետք է մեր պատմական Մուսա լեռից հասներ մինչև այս տարվա խաղերի մեկնարկի վայր՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս անգամ որոշեցինք ջահը բոցավառելու սիմվոլիկ արարողությունը զուգակցել գործնական հետաքրքիր կապերի հաստատման հետ: Ժամանակակից աշխարհում մարզական, մշակութային միջոցառումները հզոր գործիքներ են այլ մեծ խնդիրներ բարձրացնելու և լուծելու համար: Մենք իրականացրինք առաջին պատմական թռիչքը Երևանից Վան: Մենք ունեցանք բավականին հետաքրքիր հանդիպումներ տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ունեցանք անկեղծ քննարկումներ, և սեղանին դրվեցին կարևոր և հետաքրքիր գաղափարներ: Իմ կողմից առաջարկվեց Համահայկական հաջորդ խաղերը անցկացնել նաև Վանում, ստեղծել, դարձյալ խաղերի շրջանակներում, Գյումրի-Կարս ձևաչափը և այլն:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունը, բացի խաղերի ջահի վառման արարողությունից, հանդիպումներ ունեցավ Վանի, Մուշի, Կարսի, Իգդիրի քաղաքապետների հետ: Չեմ ուզում առաջ անցնել, բայց դրանք բոլորը կարևոր ու հեռանկարային հանդիպումներ էին:
Մեր հինավուրց մայրաքաղաք Անիում համահայկական խաղերի ջահը փոխանցվեց մեր այսօրվա հաղթանակների մայրաքաղաք Ստեփանակերտին: Սփյուռքի ջահը վառվեց Կիլիկիո թագավորության հերոսական վայրերից մեկում՝ Մուսա լեռան ստորոտում, և այդ պատիվը տրվեց ամերիկահայ բարերար, համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանին: Կոմիտեի փոխնախագահ Ստեփան Դեր Բեդրոսյանի գլխավորությամբ ջահը հասավ Մուսա լեռան հերոսամարտի վայրը՝ լեռան գագաթը: Մուշ-Անի ճանապարհին մենք համահայկական խաղերի ջահը խոնարհեցինք Գևորգ Չաուշի գերեզմանին:
Դժվար է նկարագրել այն հուզական պահերը, որ ունեցել է մեր պատվիրակությունն այս ուղևորության ընթացքում, դրանց մասին մենք արդեն պատմել ենք մեր հասարակությանը: Իմ սկզբունքային դիրքորոշումն է. մեր հասարակությունը պետք է դառնա համահայկական խաղերի ողջ ընթացքի ակտիվ մասնակիցը, ոչ թե միայն դիտորդը: Այդ պատճառով մենք այս ողջ ընթացքում մանրակրկիտ տեղեկատվություն ենք տալու կատարված աշխատանքների վերաբերյալ, ներգրավել և ներգրավելու ենք լրատվամիջոցներին, հրավիրելու ենք մեծ թվով կամավորների:
Պատվիրակությունների մասնակցության առումով կարող ենք արդեն ամփոփել նախնական պատկերը: Ովքե՞ր կգան, ի՞նչ կազմերով, ի՞նչ թվով:
Իհարկե, կարող ենք, բայց ես կառաջարկեմ սպասել հայտերի ընդունման ժամկետի ավարտին: Մենք մշտական կապի մեջ ենք սփյուռքի մեր բոլոր հայաշատ համայնքների կառույցների հետ, ես տիրապետում եմ մոտավոր պատկերին, բայց կրկնում եմ` ժամանակ դեռ կա. թվերը փոխվելու են: Ժամկետի ավարտից հետո կազմկոմիտեն պլանավորում է ասուլիս, և մանրամասն բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Հետաքրքրությունը շատ մեծ է, կազմակերպչական աշխատանքները, անկախ բոլոր դժվարություններից, ընթացքի մեջ են:
Պրն Զաքարյան, հայկական բնավորության համաձայն, կարծես թե բոլորը չեն ուրախ, որ համահայկական 7-րդ խաղերը Հայաստանում և Արցախում կայանալու են նման շուքով: Դա ձեզ համար սպասելի՞էր:
Գիտեք, երբ թուրքական որոշ քաղաքներ այցելելուց հետո ադրբեջանցիները ոռնում էին իրենց բնորոշ վանկարկումներով և պաստառներով, ինձ մոտ միայն վստահությունն էր ավելանում, որ մենք շատ ճիշտ բան ենք անում և լավ ենք աշխատում: Երբ Երևանում են որոշ մարդիկ պատվիրում մեր դեմ արշավ, ինձ մոտ ակամայից զուգահեռներ են գնում նրանց և ադրբեջանական շրջանակների մտածողության, գուցեև՝ շահերի միջև: Ես չեմ ուզում մտածել, որ Երևանում որոշ մարդիկ կարող են շահագրգիռ լինել՝ վարկաբեկելու Համահայկական խաղերի գաղափարը: Առայժմ այսքանը: Ես իրավունք չունեմ շեղվելու խաղերի կազմակերպման ահռելի և չափազանց մեծ աշխատանքներ պահանջող գործընթացից: Հետո ժամանակ շատ կունենանք խոսելու նաև այլ հարցերի մասին:
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.