hraparak.am-ը տեղեկացրել էր, որ Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 8 հիվանդների, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են տարբերելուց եղել։
Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։
Տուժածներից մեկի հարազատը զրույցում հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, գնացել են սովորական սրսկման, որպեսզի մեկ ամիս հետո վիրահատեն, հետո, երբ տեսել են բարդություն կա՝ միանգամից սկսել են վիրահատել: Անհապաղ վիրահատել են մայիսի 8-ին:
«Տեսան, որ ինֆեկցիա է անցել աչքի մեջ, ասացին՝ չենք հասկանում, թե դա ինչպե՞ս է հայտնվել: Հետո պարզեցին՝ դեղը, որ ներարկել են հիվանդներին, դրա մեջ վիրուս կա, որն էլ ինֆեկցիա է առաջացրել, աչքի տակ թարախ է եղել: Տարան ամեն աչքին երեք ասեղ սրսկեցին, ասեցին՝ իբր բիբերը չփոքրանան, լայնանա, որ տեսադաշտը կարողանա բացվել: Հաջորդ օրը կանչեցին ստուգելու, տեսնեն՝ փոփոխություն կա՞, թե՞ չէ, ավելի էր վատացել վիճակը, լույսի շողք էլ չէր տեսնում: Անհապաղ վիրահատություն արեցին:
Քանի որ իրենց մեղավորությունն էր, ասացին՝ գոնե գումարի կեսը վճարեք, մերոնք հանեցին, 270.000 դրամ վճարեցին: Այդտեղ մի գնդապետ կար, ում զոքանչը նույնպես այդ վիճակում էր, սկսեց վիճել, բոլոր հիվանդները, ովքեր կուրացել էին, նրանց գումարները հետ վերադարձրեցին ու բոլորին էլ անվճար վիրահատեցին: Աչքի հատակը՝ բորբոքված հատվածը, մաքրել էին: Հիմա մարդկանց շողքերն է տեսնում, շորերի գույները»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ իրականում խոսքը ոչ թե 8, այլ 6 հիվանդի մասին է, հիմա այնտեղ է Առողջապահության փոխնախարարը, ներկայացուցիչներ բուժվարչությունից ու «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից», և մանրամասներ կներկայացնեն ավելի ուշ:
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.