Ապրիլի 30-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության արդյունքում հիմնարկի 2-րդ մասնաշենքի հետնամասում տեղադրված աղբամանի կողքից հայտնաբերել են 4 լիտր գինեթուրմ, իսկ 1-ին մասնաշենքի հետնամասում՝ հողի մեջ պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել են 2 պայուսակ եւ 1 պոլիէթիլենային տոպրակ, որոնցում առկա են եղել 1 բջջային հեռախոսի մարտկոց, 2 լիցքավորիչ եւ 207 տարբեր կենցաղային իրեր։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, նույն՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրականացրել էին չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի 1-ին մասնաշենքի հետնամասում գտնվող ամառային տաղավարին կից թաքստոցից հայտնաբերել եւ առգրավել են 27 հատ բջջային հեռախոս, 4 wi-fi սարք, բջջային հեռախոսի 14 լիցքավորիչ, 2 ականջակալ, բաժանորդային 5 քարտ եւ 4 մարտկոց։ Բնակելի տեղամասերի ընդհանուր խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ 41 միավոր կտրող-ծակող առարկա, ինչպես նաեւ 250 կենցաղային իր։
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, իրականացված չնախատեսված խուզարկության արդյունքում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները բնակելի տեղամասի 5-րդ մասնաշենքում՝ հատակի տակ պատրաստված թաքստոցից, հայտնաբերել եւ առգրավել են 1 wi-fi սարք՝ առանց բաժանորդային քարտի։
Ապրիլի 26-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կարճատեւ տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին։ Վերջինիս գրպանից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, իսկ ներքնազգեստի միջից՝ թափանցիկ պոլիէթիլենային տոպրակ՝ կանաչավուն զանգվածով՝ ընդհանուր 22,2 գրամ քաշով։
Հայտնաբերվածներն առգրավվել են, իսկ կանաչավուն զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.