Epress.am-ը տեսանյութ էր հրապարակել, որում մի շարք շրջիկ առևտրի սեփականատերներ ներկայացնում էին, որ առանց օրինական հիմքերի անջատել են իրենց առևտրակետերի հոսանքները: Ըստ տնտեսվարողների՝ Երևանի քաղաքապետարանից և Հէց-ից մոտեցել են 10-15 հոգով և անջատել, բայց հիմքեր չեն ունեցել:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Pollitik.am-ի հետ զրույցում հաստատեց, որ որոշ կետեր հոսանքազրկվել են (քանակի մասին հստակ տեղեկատվություն այս պահին չկա): Ըստ Կարապետյանի՝ ամեն ինչ արվել է օրինական հիմքով.«Բոլոր այն կետերում, որոնք հոսանքազրկվել են, ապամոնտաժվել են ապօրինի քաշված հոսանքի լարերը, որոնք կարող էին հրդեհավտանգ իրավիճակ ստեղծել և վտանգավոր լինել շրջակայքի համար»:
Հակոբ Կարապետյանն ասում է, որ այս դաշտը իրավական կարգավորումների կարիք ունի.«Ձեռնարկատիրությամբ զբաղվեուց առաջ ուսումնասիրում է օրենսդրական իրավական դաշտը: Նշված ձեռնարկատերները, ուսումնասիրելով իրավական դաշտը, տեսել են, որ այդ հատվածը չի կարգավորվում. որոշ մասը սպասել են, որպեսզի այդ կարգավորումները լինեն, և միանգամայն օրենքով կարգավորված գործունեություն սկսեն, որոշ մասն էլ օգտվել է օրենսդրական բացից և հիմնել է իր ձեռնարկությունը: Նրանցից ոչ մեկը հանրային սննդի լիցենզիա չունի, և այստեղ մի շարք խախտումներ կան, որոնք երկար շարունակվել չէին կարող»:
Անդրադառնալով ձեռնարկատերների այն հայտարարությանը, որ կոնտակտի մեջ են եղել Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ, մամուլի քարտուղարը նշում է.«Քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ ցանկացած շփման ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցները զգուշացնում են իրենց բիզնեսի համար հնարավոր ռիսկերի մասին, որովհետև իրենց գործունեությունը, ըստ էության, օրենքից դուրս է. չի արգելվում, բայց օրենքով էլ չի կարգավորվում»:
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.