Տասնյակ հազար մարդիկ տուն են կառուցելու՝ «Մի կտուրի տակ»: Այս ծրագիրը Հայաստանում մեկ տարի առաջ սկսվեց և հենց սկզբից բազմաթիվ մարդկանց ներգրավեց:
«Մի կտուրի տակ» բնակարանաշինության ծրագիրը ներդրեց մասնագիտությամբ շինարար Մհեր Դերձյանը: Մեխանիզմը այստեղ նոր է, բայց շատ պարզ: Ստեղծվում են կոոպերատիվներ, որոնց միջոցով մարդիկ կարող են սեփական ուժերով կառուցել իրենց տունը՝ առանց վարկերի ու տոկոսադրույքերի: Ծրագրի արդյունքում Երևանի հարակից շրջաններում՝ խոպան տարածքներում, կառուցվելու են կանաչապատ ավաններ: Իսկ վահանաձև պանելներով կառուցվող ամուր, հրակայուն, ջրակայուն ու սեյսմակայուն տները սովորաբար պատրաստ են լինում շատ կարճ ժամանակահատվածում:
Մի կտուրի տակ միայն տուն չի կառուցվելու: Զուգահեռ նախատեսվում են նաև շինարարական արտադրամասեր ստեղծել: Այսինքն՝ մի ամբողջական համակարգ է մշակված՝ մեր ներքին բոլոր՝ մարդկային, աշխատանքային, նյութական ռեսուրսները օգտագործելու համար:
Այս ծրագիրը շատ քննարկվեց նաև մամուլում: Բնական է. նոր գաղափար է, նոր մշակույթ՝ տուն կառուցել փոխադարձ օգնությամբ, սեփական ուժերով ու միջոցները ստեղծելով:
Օրեր առաջ մի հոդված հրապարակվեց՝ «Մի կտուրի տակ բնակարանաշինական ծրագրի ղեկավարը փախե՞լ է Հայաստանից» վերնագրով : Հեղինակը «Ժողովուրդ» օրաթերթն էր. ծրագրի մասին խոսելով՝ անվանում էր ակնհայտ խաբեություն: Հավաստի փաստարկներ ու ապացույցներ, իհարկե, չկային: Մնում էր անձամբ «Մի կտուրի տակ» ՀԿ նախագահ Մհեր Դերձյանից ճշտել: Փախած համարվող տնօրենի հետ հանդիպեցի Հայաստանում՝ ՀԿ-ի գրասենյակում:
«Նախատեսված աշխատանքները բոլոր ուղղություններով առաջ են ընթանում,-պատմեց Մհեր Դերձյանը: -Մենք մեր պարտավորությունները կատարում ենք ամբողջ ծավալներով ու շատ պատասխանատու ենք վերաբերվում մեր գործին: Բացի մեր ներքին իրավական հսկողությունից՝ մեր ամբողջ գործունեությունը նաև պատկան մարմինների ուշադրության ու վերահսկողության կենտրոնում է գտնվում: Ես դրա համար միայն շատ ուրախ եմ, որովհետև դա նախ մեզ համար է երաշխիք, ապա՝ ծրագրի բոլոր մասնակիցների:
Այս ծրագիրն իր տեսակով եզակի է, այն մոբիլիզացնում է մեր ունեցած ռեսուրսները, որպեսզի մարդիկ գնան ինքնակազմակերպման, այն նաև սովորեցնում է աշխատել ու ստեղծել ֆինանսական աղբյուրներ, ոչ թե անընդհատ պահանջել ուրիշից: Ու հիմա մեր խնդիրը արդյունքները ցույց տալն է՝ նպատակների մասին ավելի քիչ խոսելով:
Ես կարող եմ նաև հասկանալ այն մարդկանց, ովքեր թերահավատորեն են մոտենում ծրագրին, որովհետև քիչ չեն եղել դեպքեր, որ խաբել են կեղծ նախագծերով: Բայց միևնույն ժամանակ ես այս ամենի մեջ տեսնում եմ վատ դրսևորումներ, որ մարդիկ ուզում են վնասել որևէ լավ նախաձեռնություն: Չեմ ուզում մտածել, որ դա մեր ազգային մենթալիտետն է, ես բավական բարձր կարծիք ունեմ մեր ազգի մասին, բայց չարակամները միշտ էլ եղել են մեր դժբախտությունների պատճառը,- ասաց ծրագրի ղեկավարը:
Կազմակերպությունն արդեն օրաթերթին հերքման պահանջի դիմում է ուղարկել: «Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում պարբերաբար՝ 3 անգամ, «Ժողովուրդ» օրաթերթը իրականությանը չհամապատասխանող, զրպարտող, պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը ոտնահարող նյութեր է տեղադրում մեր գործունեության վերաբերյալ…. Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես գտնվում, և մշտապես գտնվել եմ Հայաստանում, զբաղվում եմ ՀԿ-ի բնականոն գործունեությամբ, մեր ստանձնած պարտավորությունների կատարմամբ: Փախչելու որևէ առիթ, ցանկություն և պատճառ չունեմ, ուստի պահանջում եմ կարճ՝ 24 ժամյա ժամկետում հերքել ձեր հրապարակած լուրը՝ հակառակ դեպքում ստիպված կլինենք դիմել դատարան…»,- նշված է դիմումի մեջ:
«Եթե կարող են, թող ապացուցեն, որ՝ առաջին՝ ես փախել եմ, և երկրորդ՝ ծրագիրը ակնհայտ խաբեություն է: Հակառակ դեպքում թող հերքեն նույնքան հրապարակային, որքան հրապարակային որ հայտարարել են այդ մասին»,-շեշտեց Մհեր Դերձյանը:
- 13:10Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին
- 12:10Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.