Վստահում եք մեզ, վստահ եք լինում ինքներդ՝ HK Locks… 21-րդ դարում բնակարանի ապահովությունը կարևորում է յուրաքանչյուրը: Եթե դուք բնակարանի վերանորգմամբ եք զբաղված և հուսալիություն եք փնտրում, HK Locks խանութ-սրահում կգտնեք տարբեր ապրանքանիշերի փականների, բռնակների և դոմոֆոնների որակյալ և բազմազան տեսականի. «Շուկայում լինելով 2001 թվականից՝ ժամանակի ընթացքում մենք ընդլայնել ենք մեր ապրանքատեսականին և այսօր մեր խանութում ներկայացված են 10-ից ավելի բրենդների ապրանքներ»,-նշում է HK Locks ընկերության հիմնադիրը: HK Locks-ը հանդիսանում է ռուսական «Гардиан» բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Ապրանքատեսականին ներկայացված է Գնունի 1 հասցեում՝ «Շին պլազա»-յում, Վարդանանց 22 շենք, 78 շին. տաղավարում և Նար-Դոսի 36/3՝ Locks House-ում: HK Locks-ը զբաղվում է փականների, բռնակների և դոմոֆոնների ներմուծմամբ. ««Гардиан» ընկերությունն արտադրում է փականների ավելի քան 40 մոդել` նախատեսված փայտյա, մետաղական, պլաստմասե և ալյումինե մուտքի դռների համար, որոնք համապատասխանում են անվտանգության և ֆունկցիոնալության բոլոր պահանջներին: Եթե փականի մետաղը բարակ լինի, կարող է դեֆորմացվել կամ հեշտությամբ ենթարկվել կորոզիայի, իսկ «Гардиан» փականները նման վտանգ չունեն, քանի որ ամուր են ու հակակորոզիոն»,-նշում է HK Locks ընկերության հիմնադիրը: HK Locks ընկերությունը համագործակցում է նաև բազմաթիվ այլ փականներ և բռնակներ արտադրող ընկերությունների հետ:
Դրանք ոչ միայն հուսալի են, ապահով և անվտանգ, այլև կարող են դառնալ ձեր տան ինտերիերի գեղեցիկ լրացումները: Բռնակներից և փականներից բացի՝ HK Locks-ում դուք կգտնեք 21-րդ դարին համապատասխան տեխնիկական ամենատարբեր հնարավորություններն ունեցող դոմոֆոններ: HK Locks-ը համագործակցում է հարավ-կորեական Commax ապրանքանիշի հետ՝ ձեզ առաջարկելով նրանց կողմից արտադրված դոմոֆոնները. «Մեզ մոտ ներկայացված են սովորական, տեսաձայնագրող և Wi-Fi տարբերակով աշխատող Commax ֆիրմայի դոմոֆոնները: Դոմոֆոնը գնելու դեպքում մեր վարպետը կայցելի ձեր առանձնատուն, կտրամադրի խորհրդատվություն` օգնելով ճիշտ ընտրել դոմոֆոնի տեղադրման տարածքը, ապա ձեր ցանկությամբ նաև կտեղադրի»,- նշում է HK Locks ընկերության տնօրեն Հակոբ Կիրեղյանը: Շուկայում դոմոֆոնները մեծ պահանջարկ ունեն:
Միայն բարձրորակ դոմոֆոնների միջոցով դուք կկարողանք ապահովել ձեր բնակարանի անվտանգությունը. « Շնորհիվ Commax տեսաձայնագրող դոմոֆոնների` դուք կարող եք վերահսկել բոլոր նրանց, ովքեր կսեղմեն ձեր բնակարանի կամ առանձնատան զանգի կոճակը: Եթե որոշել եք տեղադրել Wi-Fi տարբերակով աշխատող Commax դոմոֆոն, ապա ձեզ անհրաժեշտ է հեռախոսի մեջ ունենալ համապատասխան հավելվածը: Արդյունքում, դուք կարող եք ձեր հեռախոսին տեսազանգ ստանալ և հեռախոսի մի կոճակի սեղմումով բացել բնակարանի կամ առանձնատան դուռը»,-նշում է HK Locks ընկերության հիմնադիրը: HK Locks-ը կօգնի ձեզ ապահովել ձեր բնակարանների կամ առանձնատների հուսալիությունն ու անվտանգությունը: Վստահում եք մեզ, վստահ եք լինում ինքներդ:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.