Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Արցախի շարժման 31-րդ տարեդարձի առիթով, որը, սակայն, ավելի շուտ փորձ է այդ առիթն օգտագործելու սեփական պաշտպանության համար: Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ Հայաստանի նոր իշխանությունը վտանգ է Արցախյան շարժման ձեռքբերումների համար:
Բանն այն է, որ Արցախյան շարժման ձեռքբերումները վտանգի տակ են հայտնվել հենց այդ ամենի հետևանքով, այն վերարտադրվող համակարգի, որ Հայաստանում գործել է անցնող քառորդ դարի ընթացքում՝ շահարկելով Արցախը, հաղթանակը, այդ ամենն օգտագործելով ընտրակեղծիքներն ու համակարգային կոռուպցիան քողարկելու, դրանց վրա հիմնված համակարգը «լեգիտիմացնելու» համար: Պատահական չէ, որ հենց այդ բնույթի և որակի իշխող համակարգի ավելի քան երկու տասնամյակի գործունեության հետևանքով է Հայաստանը քայլ առ քայլ կորցրել ինքնիշխանությունը, ռազմավարական առանցքային կարողությունները դրել մեկ՝ ռուսական զամբյուղում՝ այդպիսով գործնականում դիտորդի վերածվելով ռուս-ադրբեջանական մերձեցման երկարամյա գործընթացում, որը գործնականում սկսվել էր դեռևս 2004 թվականից, երբ երկու երկրների հարաբերություններում սկսեցին կիրառվել «ռազմավարական գործընկերություն» ձևակերպումը և համանման բնորոշումներ, իսկ Հայաստանին էլ սկսեցին որակել «ֆորպոստ»: Այդ համակարգի շնորհիվ էր Հայաստանը զրկվում իր հիմնական՝ քաղաքակրթական առավելությունից, ինչի շնորհիվ է նաև հաղթել Արցախյան շարժումը և հետո պատերազմը:
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքակրթական, միջազգային վարկանիշային և իմիջային բալանսի մեջ Հայաստանի և Արցախի մեծ առավելությունը սկսեց մեծ արագությամբ չեզոքանալ պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո՝ բերելով նրան, որ հաստատվեց միջազգային հանրության հավասարության կայուն մի նշան՝ դրանից բխող քաղաքական հետևանքով: Այդ ամենում ամենևին պատահական չէր նաև այն, որ Հայաստանում իշխող համակարգը հովանավորում էր Ռուսաստանը, որովհետև այդ համակարգի շնորհիվ ստանալով Հայաստանի վրա ռազմավարական ազդեցության մեծ հնարավորություն՝ նաև ստանում էր միջազգային հանրության հավասարության նշանի շնորհիվ Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի, այսպես ասած, բարոյական հիմք: Ահա Արցախյան շարժման այն «ձեռքբերումները», որ արձանագրել է Հայաստանում իշխող նախորդ համակարգը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի երկու տասնամյակի նախագահության հետևանքով:
Թավշյա հեղափոխությունն իհարկե Հայաստանն ու Արցախը այդ «ձեռքբերումներից» ազատելու և իրապես շարժման թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առաջին փուլի իրական ձեռքբերումներին վերադարձնելու հնարավորություն է, որը բնականաբար խիստ անհանգստացնում է թե՛ երկրորդ նախագահին, թե՛ բոլոր այն շրջանակներին, որոնք դրա հետևանքով կորցնում են հանրության և հայկական պետությունների հաշվին տարիներով կուտակած ահռելի անձնական հնարավորություններ:
Միայն թե այդպիսի դեպքերում, ինչպես հայտնի ֆիլմն է ասում, «պետք չէ սեփական բուրդը խառնել պետականին» և հայտարարել Հայաստանի ու Արցախի համար վտանգների մասին՝ լինելով գործնականում այդ վտանգներն ուժգնացնող քառորդդարյա գեներատորի առանցքային «մեխանիկներից» մեկը և փորձելով անձնական պաշտպանության գործիք դարձնել Հայաստանի ու Արցախի հանրությունների միջև անվստահության սերմը՝ իրականում դրանով իսկ սպառնալիք ստեղծելով անվտանգության համար:
- 15:10Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան
- 11:10Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.