Ռուսաստանի Դաշնությունը միշտ եղել է հայկական կոնյակի առաջին խոշոր սպառողը: Այստեղ գնահատում են մեր կոնյակի բարձր համային ու որակական հատկանիշները: Բայց Հայաստանում օրենսդրական որոշ փոփոխություններ գործում են ի վնաս հայ արտահանողի՝ նրան դուրս մղելով իր ամենաեկամտաբեր շուկայից: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը ոլորտի մասնագետների հետ կազմել է հայկական կոնյակի արտահանման գործընթացի բարելավման առաջարկների փաթեթ, որը կներկայացվի ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին:
Փաստաթղթերը կազմվել են խաղողագործության, գինու և կոնյակի արտադրության և արտահանման հարցերի շուրջ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկումների արդյունքում: Քննարկումներին մասնակցել են նաև գինի և կոնյակ արտադրող ու արտահանող ընկերություններ: Արտադրողների ու արտահանողների առաջնահերթ մտահոգությունը պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փոփոխությունն է, որն ընդունվել է 2018 թ. հունիսի 13-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից և գործում է արդեն այս տարվա հունվարից: Փոփոխությունը նախատեսում է արտադրողի կողմից 100.000 լ և ավելի իրացրած կոնյակի թրմօղու արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց գանձել 100 դրամ պետական տուրք: «Արարատի Աբրիկոն» ոգելից խմիչքների գործարանի տնօրեն, Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն կազմկոմիտեի անդամ Կարեն Խաչիկյանը առնվազն տարօրինակ է համարում այն փաստը, որ մեր երկրում արտահանման ժամանակ պետտուրք է վճարվում հիմնական արտադրվող ապրանքի համար, որը հանածո չէ և ստացվում է վերամշակման արդյունքում. «Ասեմ ավելին, Ադրբեջանը օրենք ունի, որով արտահանվող ապրանքների համար 3 %-ի չափով բոնուսային համակարգ է գործում, այսինքն՝ արժեքի 3 %-ը, գումարած նաև հարկերը, պետությունը վերադարձնում է տնտեսվարողին: Ընդ որում ալկոհոլային խմիչքների դեպքում վերադարձնում է 6 %-ը: Այսինքն այնտեղ արտահանողի համար գործում են ավելի ձեռնտու պայմաններ, հետևաբար նա ավելի մրցունակ է: Մենք մեր օրենքով հավելյալ 100 դրամ ենք ավելացնում ինքնարժեքին, 21 ցենտ արտահանման շուկայում, իսկ ռուսական ընկերությունները շահագրգռված են էժան ընդունել և յուրաքանչյուր ցենտի համար մեծ պայքար են մղում, որովհետև միլիոնավոր լիտրերի մեջ դա մեծ գումար է կազմում, արդյունքում էլ հրաժարվում են աշխատել հայկական ընկերությունների հետ»:
Մյուս խնդիրը, որ բարձրաձայնում են մասնագետները, հարկային ծանրաբեռնվածությունն է: Կոնյակի թրմօղին արտահանելու համար ԱԱՀ-ից բացի վճարվում է նաև աքցիզային հարկ, որը դարձել է 4560 դրամ: Արտահանողը մինչև բոլոր այդ տուրքերը չվճարի արտահանման թույլտվություն չի ստանում: Նախկինում փոքր ու միջին արտահանողները այդ տուրքերից խուսափելու համար համատեղ գործունեության պայմանագիր էին կնքում կոնյակի արտոնագիր ունեցող ընկերությունների հետ: Այսօր արդեն նոր օրենքով դա անհնար է, որովհետև իրենք էլ պետք է արտոնագիր ունենան՝ վճարելով 15 մլն դրամ:
Այս և նախորդ խնդիրներով պայմանավորված ռիսկերն ի մի բերելով՝ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը կազմել է առաջարկությունների 2 փաթեթ՝ ուղղված ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին: Առաջին փաստաթղթով առաջարկվում է ընդառաջ գնալ արտահանողներին և կասեցնել 100 դրամ հավելյալ տուրքի վերաբերյալ օրենքի կիրառումը, երկրորդ փաստաթուղթը նախատեսում է այնպիսի օրենքի մշակում, որի համաձայն արտահանողը չի մուծի ԱԱՀ և մյուս այն հարկերը, որոնք միևնույնն է պետությունը վերադարձնում է: Աջակցելով ու թեթևացնելով արտահանման գործընթացը՝ ընդհանուր առմամբ մեր պետությունը կխթանի հայրենական արտադրության մեջ բրենդային նշանակություն ունեցող կոնյակագործության ու գինեգործության զարգացմանը:
«Արտաշատ վինկոն» գինու-կոնյակի գործարանի տնօրեն Ծերուն Վիրաբյանը մեջ բերելով «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի» հայտնի խոսքը, կարևորում է ոլորտի մասնակիցների միավորումը նման խնդիրների լուծման շուրջ. «Հարյուր դրամը միգուցե շատ մեծ գումար չի թվում, բայց գործում դա մեծ գումար է, ու չի կարելի տնտեսվարողներին հանկարծակիի բերել նման որոշումներ կայացնելով: Կան պայմանագրեր, հաստատված գներ, գործընկերություն, իսկ ռուսական շուկան մեր մենաշնորհը չէ, ամբողջ աշխարհի աչքն է այդ շուկայի վրա¦:
Ոլորտի մասնակիցների ուժերը համախմբելու կարևորությունը շեշտեց Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության ղեկավար Գևորգ Թադևոսյանը. «Նման քննարկումները կարևոր են, որովհետև բիզնեսը պիտի խոսի, եթե չի խոսում ու խնդիրները չի ձևակերպում, խնդիրները չեն լուծվում: Եվ գործարարին մնում է կա՛մ համակերպվել, կա՛մ թողնել-գնալ: Կարևոր է, որ խոսի հենց գինու և կոնյակի արտադրությունը, որը մեր երկրի համար և՛ տնտեսության գերակա ճյուղ է՝ որպես գյուղատնտեսական հումքի կարևոր հիմնական վերամշակող, և՛ Հայաստանը ներկայացնող բրենդ: Եվ ընդհանրապես՝ արտադրողին ու հատկապես արտահանման արտադրանք թողարկող արտադրողին ոչինչ չպիտի խանգարի իր գործում»:
Այս առումով, որպես ոլորտը համակարգող կարևոր կառույց ներկաները կարևորեցին Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործունեությունը: Հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, անդրադառնալով ոլորտի խնդիրներին, նշում է՝ դրանք շատ են. բարձր աքցիզային հարկ, արտոնագրի բարձր վճար, խաղողագործությունում առկա խնդիրներ:
Ոլորտի ամբողջ ներուժը առկա խնդիրների հաղթահարման ու զարգացման շուրջ մոբիլիզացնելու համար Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմկոմիտեի անդամ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը կարևորում է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի վերակազմավորումը ասոցիացիայի: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն էլ է բախվել օրենսդրական խնդիրների և դրանց լուծումը հնարավոր է եղել միայն հիմնադրամից ասոցիացիայի անցման, ՏՏ ընկերությունների համախմբման միջոցով. «Պետք է մշակվի ռազմավարություն, զարգացման ուղղությունները նախանշվեն, հստակ գծագրվի հաղթանակի պատկերը»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.