Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ հանրությունը քննարկում է ՀՀ կառավարության ներկայացված նոր ծրագիրը, փորձենք հետհայացք գցել 2018 թվականի հունիսին Ազգային Ժողովի կողմից ընդունված կառավարության նախորդ ծրագրի կատարողականի վրա՝ վերլուծելով Նիկոլ Փաշինյանի մինչ այսօր տված խոստումները կատարումը:
Եվ այսպես, 2018 թվականին կառավարությունը խոստանում էր՝
2. Ձևավորել իրավունքի և օրենքի վրա հիմնված ազգային միասնության մթնոլորտ: Խոստումը կատարված չէ: Այսպիսի մթնոլորտ Հայաստանում չի ձևավորվել:
3. Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Խոստումը կատարված չէ:
4. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնել: Խոստումը կատարված չէ: Դրա փոխարեն մենք կորցրեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
5. ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մեկնարկ: Խոստումը կատարված չէ: Ոչ մի իրական բարեփոխում այս համաձայնագրի շրջանակներում չի իրականացվել: Հաստատված չէ անգամ Հայաստանի գործողությունների ճանապարհային քարտեզը:
6. Հանրային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում: Խոստումը կատարված չէ: Տարեվերջյան սկանդալային պարգևատրումներ, մեկ անձից գմումներ, Երևանի տոնածառի ձեռքբերման շուրջ հանրային աղմուկ և այլն:
7. Օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու վճռականություն։ Խոստումը կատարված չէ: Վարչապետի կորտեժի վերջին քաջագործությունները, յուրայինների նկատմամբ ամենաթողությունը, և այլն:
8. Արդարության զգացումի և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարևորագույն նախապայման՝ անկախ դատական համակարգի ստեղծում: Խոստումը կատարված չէ: Հայտնի սկանդալային գաղտնալսումները, քաղաքական մոտիվներով դատավարությունները, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խայտառակ և ապօրինի գործընթացը վկայում են ճիշտ հակառակի մասին:
9. Բնակչության կենսամակարդակի էական բարելավում, զբաղվածության շարունակական աճ, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճ, բևեռացման մեղմում: Խոստումը կատարված չէ: Համոզվելու համար բավական է ընդամենը 10 րոպեանոց զրույց Հայաստանի քաղաքացիների հետ:
10. Ներդրումային դրական սպասումներ և ներդրումային հոսք: Խոստումը կատարված չէ:Համոզվելու համար ծանոթացեք համապատասխան վիճակագրությանը:
11. Տնտեսական զարգացուման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում: Խոստումը կատարված չէ: Մեկնաբանությունները ավելորդ են:
12. 2018 թվականի երկրորդ կեսին զբոսաշրջության աննախադեպ աճ: Խոստումը կատարված չէ: Տես՝ վիճակագրության տվյալները:
Իհարկե, այս ցանկը կարելի է երկար շարունակել: Մենք գիտենք, որ երկրի առջև կանգնած բազում խնդիրներ երկարաժամկետ աշխատանք և լուծումներ են պահանջում: Բայց հենց Նիկոլ Փաշինանն էր տալիս բոլոր բարդ հարցերին հեշտ պատասխաններ, մոլորեցնում էր մարդկանց էժան և դատարկ խոստումներով, շահարկում մեր քաղաքացիների դյուրահավատությունը և հոգնածությունը առկա բազում հոգսերից:
Ուստի պոպուլիզմով իշխանության եկած մարդիկ պիտի պատասխան տան, թե ինչու չեն կատարում իրենց խոսոտւմները և/կամ ինչու էին առաջացնում սին սպասելիքներ մեր հայրենակաիցների մոտ»:
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.