Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երբեւէ տարածքային զիջումների պարտադրանք չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջերս Արցապի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե 2016 թվականին Սերժ Սարգսյանը Արցախի վերնախավին հավաքել եւ խոսել է տարածքային զիջումների մասին, իսկ վերնախավը որեւէ կերպ չի ընդդիմացել նրան:
Նրա խոսքով, այն, որ Արցախի հետ կապված խնդիրները, առավել եւս տարածքների, սահմանների կարգավիճակի հետ կապված, գտնվում են քննարկումների կիզակետում սա շատ կարեւոր եւ ողջունելի է, որովհետեւ այդ թեմաները իրոք մեր պետականության համար, թե ՀՀ, թե Արցախի համար շատ կարեւոր են:
«Նման զարգացումները ընդհանրապես միշտ ուշադրության կենտրոնում պահելը շատ կարեւոր է: Կարեւոր է, որ արտահայտվի այնպիսի կարծիք, որ անընդունելի են միակողմանի զիջումներ: Այսինքն զուտ այդ տեսանկյունից, գաղափարախոսական եւ հիմնական մեսիջների տեսանկյունից ողջունելի է ցանկացած այսպիսի հայտարարություն: Նույնիսկ եթե այդ հայտարարությունները չեն համապատասխանում բուն էությանը, բայց այն, որ այդ հարցերը արծարծվում են եւ արծարծվում են տարբեր մարդկանց կողմից, քաղաքական գործիչների, պատերազմի վետերանների, ռազմական գործիչների եւ այլն, շատ կարեւոր է»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, Հայաստանի երրորդ նախագահի մասնակցությամբ քննարկումների վերաբերյալ արդեն համապատասխան մարդիկ խոսել են եւ ասել են իրենց կարծիքը. «Բոլորը միաձայն ասում էին, որ նման առաջարկ չի եղել: Ես եղել եմ մի այդպիսի հանդիպմանը, նման առաջարկ չի եղել: Եթե չի եղել, պիտի ասենք չի եղել, եթե եղել է, պիտի ասենք՝ եղել է: Դրան գումարած՝ էսպիսի մի գաղափար կա. սահմանների եւ կարգավիճակի առումով չի կարող լինել վերադարձ անցյալին, դա անհնարին է, որովհետեւ ժամանակին բոլոր մեխանիզմները գործարկվել են, որպեսզի խաղաղ կարգավորում լինի այդ հակամարտությանը, չի ստացվել:
Ժամանակին Արցախը որեւէ սահմանային փոփոխություն չի ակնկալել: Հիշում եք 88 թվականին, երբ որ սկսվել է շարժումը, այնուհետեւ Ադրբեջանի ագրեսիան, պատերազմը բերել են նրան, որ ստիպված տեղի է ունեցել սահմանների փոփոխություն: Սա պատերազմի արդյունք է: Հիմա խոսել հետեւանքների վերացման մասին՝ առանց պատճառների հետ փոխկապակցելու, դա ճիշտ չէ: Դա ոչ միայն ճիշտ չէ, այլեւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Չի լինելու վերադարձ, լինի դա սահմանների կամ կարգավիճակի առումով: Արցախը երբեւիցե չի լինելու Ադրբեջանի մաս եւ երբեւիցե մեր սահմանները չպետք է լինեն այնպիսին, որ մեզ համար վտանգ ներկայացնեն»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ դրա մասին մշտապես բարձրաձայնել են:
«Սա համազգային խնդիր է, նաեւ բոլորիս համար անձնական հարց է, որովհետեւ մեր երեխաների, մեր ապագան է: Եվ հետո, էնպիսի մարդ չկա, որ գա, իրեն մարգարեի, Աստծո տեղ դրած՝ պարտադրի բոլորին, որպեսզի հողեր հանձնվի կամ այլ քայլ կատարվի: Չկա այդպիսի անձնավորություն, չի էլ լինելու, բարեբախտաբար, որովհետեւ սա համազգային պայքար է եւ ողջ ժողովուրդն է մասնակցել այս պատերազմին, արյուն է թափել, լինի դա առաջին Արցախյան պատերազմը, Ապրիլյան պատերազմը, եւ առհասարակ երեք տասնամյակի ընթացքում:
Դրա համար մի կողմից ողջունում ենք, որ այդպիսի բուռն քննարկումներ կան, մյուս կողմից էլ ասում ենք՝ սա է իրավիճակը, սա էլ մեր տեսլականն է, որ հանկարծ որեւէ մեկը կասկած չունենա, առավել եւս նաեւ չվախենա, որ կարող են քայլեր կատարել Արցախի իշխանությունները կամ ժողովուրդը ՝ անհասկանալի եւ անորոշ ապագա ստեղծելու համար: Նման բան չի լինելու: Եթե որեւէ մեկը այդ քայլին դիմի, բնական է որտեղ է լինելու նրա տեղը պատմության մեջ»:
Նշենք, որ Սամվել Բաբայանն օրերս հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը 2016թ.-ին Արցախի իշխանություններին պարտադրել է զիջումներ, որին որևէ հակազդեցութուն չի եղել: Նա նաեւ անուններ է տվել, թե ովքեր են այդ հանդիպմանը մասնակցել:
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.