1980թ–ը հիշվում է չափահասությամբ, անձնագիր ստանալով և Մոսկվայի օլիմպիադայով։ Իսկ օլիմպիադան հիշվել է, առաջին հերթին, կախարդանքով, որը մրցահարթակում կազմակերպել էր Յուրի Վարդանյանը. դա դյուցազնի աստղային ժամն էր և ամբողջ Հայաստանի աներևակայելի ցնծությանը։
Վարդանյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել հինգ անգամ, աշխարհի չեմպիոն` յոթ անգամ, և միայն մի անգամ է վաստակել օլիմպիական ոսկի։
Կատակ բան չէ. 43 համաշխարհային ռեկորդներ կարիերայի ընթացքում, և մեկ մրցակից` բուլղարացի Բլագոյ Բլագոևը, որը Յուրիի հետ անհույս մրցակցության պատճառով հատուկ տեղափոխվեց ավելի ծանր քաշային կարգ։
Մոսկվայի «Իզմայլովո» Սպորտի պալատը դեռ հիշում է, թե ինչպես Վարդանյանն այստեղ մի երեկոյի ընթացքում սահմանեց հինգ համաշխարհային ռեկորդ։ Ընդ որում` երկամարտում նախկին ռեկորդը բարելավվել էր 10 կիլոգրամով, իսկ օլիմպիականը` 35–ով։ Նա, ով մի քիչ գլուխ է հանում ծանրամարտից, կհասկանա, թե որքան ֆենոմենալ են այդ թվերը։
Ամենահետաքրքիրն այն է, որ Վարդանյանը նման արդյունքով կարող էր դառնալ հաղթող նաև երկու հաջորդ, ավելի ծանր քաշային կարգերում։
Նրան կարելի էր երեք ոսկե մեդալ հանձնել մեկի փոխարեն. ափսոս, որ օլիմպիադայի կանոնակարգը դա թույլ չի տալիս։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի այդ ժամանակվա նախագահ Գոտֆրիդ Շեդլը 24–ամյա լենինականցու ձեռքբերումը թանկարժեք ադամանդ է անվանել համաշխարհային ռեկորդների գանձարանում, որ երբևէ սահմանել են ծանրորդները։
Իսկ ահա Մոսկվայի օլիմպիական երեկոյի ժամանակ նա դուրս է եկել վերջին մոտեցմանը, մեդալների առումով այն ոչինչ չէր որոշում, դրանք արդեն նվաճված էին։ Յուրին որոշում է սահմանել հերթական համաշխարհային ռեկորդը, և մեկնաբանը` Նիկոլայ Օզերովը կամ Գեորգի Սարգսյանցը (տարիների խորքից արդեն չեմ հիշում), որը մինչև այդ փորձը աշխույժ ինչ–որ բան էր պատմում, պապանձեց մոտ երեք րոպե` ցնցված այդ ֆենոմենով։
Դա խորհրդային հեռուստատեսությամբ սպորտային ռեպորտաժների պատմության մեջ անսովոր դեպք էր։
Յուրի Վարդանյանի ապրած 62 տարիները շատ քիչ էին։ Հիշողության մեջ կմնա այդ ժամանակվա դյուցազնը` հրաշալի կեցվածքով և շքեղ սանրվածքով, որի կրծքին մեդալների համար արդեն տեղ չկար։ Ասես հեքիաթից դուրս եկած արքայազն, թեկուզ առանց սպիտակ ձիու, բայց նա, ում ենթարկվում էր անհավանական ծանր մետաղը։
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.