Արարատ Միրզոյանը ճիշտ կանի ցինիզմի դաշտից վերադառնա, Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է, Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն է եղել, այսօր որ ինքը անվտանգ ապրում է Հայաստանում, դա, նախ եւ առաջ Սերժ Սարգսյանի եւ նրա նման գործիչների հմուտ քաղաքականության արդյունքում է։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով առաջին փոխվարչապետ Միրզոյանի՝ նախօրեի հայտարարությունը, թե անգամ նախկին ՀՀԿ–ականներին են դիտարկում իրենց կադրային ռեզերվում, իսկ Սերժ Սարգսյանի մասին լրագրողի հարցին պատասխանեց՝պարզ է, չէ՞ որ Սերժ Սարգսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնը չի առաջարկվի։
Շարմազանովը նկատեց, որ առնվազն քաղաքական կոռեկտությունը պահանջում է, որ պարոն առաջին փոխվարչապետը նախկին նախագահների մասին այդպիսի բաներ չասի։
«Հո մարզպետ չէինք տալու… նախ՝ տվողը դուք չեք, Սերժ Սարգսյանը եթե ուզենար՝ կմնար ու ինքը ընտրված վարչապետ էր, երկրորդը՝ Սերժ Սարգսյանը եղել է, կա ու կմնա Հայաստանի բացառիկ պետական մտածողություն ունեցող պետական այր»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հանրապետական կուսկացության անդամներին պաշտոններ տալուն անդրադառնալով՝ ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ ինքնանպատակ պաշտոններ ստանալուն էլ են դեմ, ինքնանպատակ պաշտոնակռվին էլ, ինքնանպատակ պաշտոններից հրաժարվելուն էլ. «Ամեն ինչի տակ պետք է լինի գաղափար, ամեն ինչի տակ պետք է լինի Հայաստանի շահը, Հայաստանի շահը ինչպես կպահանջի, այնպես էլ կլինի։ Ամեն ինչ պիտի լինի արժանապատիվ, հիմքում ունենալով ոչ թե ՔՊ–ի կամ ՀՀԿ–ի շահը, այլ ՀՀ շահը։ Մենք եւ Սերժ Սարգսյանը վարվել ենք այդպես, իրենք ինչպես կվարվեն, առնվազն այս 6 ամիսը ցույց է տվել, որ իրենք իրենց կուսակցական եւ խմբային շահը գերադասել են պետական շահից»։
Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելը Էդուարդ Շարմազանովը որեւէ կերպ չմեկնաբանեց, պարզապես ասաց, որ եթե Հունան Պողոսյանը ընդունել է առաջարկը, ուրեմն ինքը շնորհավորում է։
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.