ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, պարզապես հրաշք է: Անհավատալի հրաշք, երբ ժողովուրդը ՛՛ազատագրվում է՛՛ երկիրը պաշարած և թալանած իշխանություններից: Այդ իշխանությունները չեն հանդուրժել սեփական ժողովրդին և ամեն գնով օրնիբուն, իր հալալ քրտինքով օրվա հացը վաստակող հայ մարդուն օտարել են իր իսկ Հայրենիքից:
Եվ, այսօր առավել քան երբևէ, մի քանի ՛՛հայրենասեր՛՛ պատգամավորներ չեն կարող հանդուրժել ժողովրդի ազատագրումն ու հաղթանակը:
Այո՛, օր առաջ պետք է ազատվել չարիքի իշխանության մնացուկներից՝ ովքեր վերջին հինգ ամիսների ընթացքում զբաղված են եղել բացառապես քաղաքական բանսարկություններով և հրապարակային չարախնդությամբ: Ձեր իշխանության տարիներին ոմն մի մեծամիտ ծաղարածուի ասել էի՝ ոչ ադեկվատ, շուրջ հինգ տարի դրա դառը պտուղներն եմ ճաշակում մինչ օրս…
Իսկ ձեր որոշ ընդդիմադիր պատգամավորներ իշանության պաշտոնյաներին վարկաբեկելու համար այս ընթացքում օգտագործել են ձեր քաղաքական արսենալում առկա բոլոր զինատեսակները՝ նիզակից մինչև ծանր ռազմատեխնիկա… Էլ չասեմ, որ Սահմանադրությանն ակնհայտ հակասող վերջին աղմկահարույց օրինագծով փորձ արեցիք վիժեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները…
Եվ աղվեսին բնորոշ խորամանկությամբ ձեզ թվում է՝ ժամանակի և տարածության մեջ ժողովուրդը ձեզ հանդուրժելու է՞…
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, երբ էլ դրանք տեղի ունենան՝ դեկտեմբերին, թե մեկ այլ ժամանակ, միևնույնն է՝ դուք այլևս շանս չունեք հայտնվելու խորհրդարանում: Եվ երբ որոշ պատգամավորներ խոսում են գործող իշխանությունների կողմից Սահմանադրությունը և օրենքները բռնաբարելուց, ապա պարզապես պետք է դուրս գան մղձավանջից և հիշեն, որ սեփական ժողովրդի կյանքն ու կամքը շուրջ քսան տարի բռնաբարել են հենց իրենք:
Երբ մարդը կուրանում է իշխանության մոլուցքից, ապա առնվազն պետք է հիշի, որ ծնողներ և զավակներ ունի՝ ովքեր դեռ ապրելու են այս երկրում և ակամայից ամաչելու են իրենց փոխարեն…
Այլևս գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի նկատելի մեծամասնությունն իր ամենօրյա, նույնիսկ կենցաղային փոքր ձախողումները կապում է ձեր ապաշնորհ իշխանության հետ: Ուստի և պատմության աղբանոցում չհայտնվելու համար արժանապատիվ հեռանալը ևս հաղթանակ է.. Թողեք, թող մարդիկ ապրեն…
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.