Քաղաքական կաթսան Հայաստանում ամեն օր է եռ գալիս: Կաթսայի կափարիչը ոչնչով և ոչ մի կերպ փակել չի լինում: Բաց թողնելու դեպքում էլ գոլորշիանալու, ասել է թե՝ ստահոդ լուրերով մարդկանց ուղեղները լվանալու վտանգ կա: Քննարկվող թեմաները շատ են, իսկ ժողովուրդը՝ հետաքրքրված: Արթնանում ես թե չէ՝ շերեփն առնում ես ձեռքդ ու հենց դու ես փորձում ի՞նչ եփել այսօր քաղաքական օրակարգ դարձած հարցին պատասխանել: Հմուտ խոհարարի և քաղաքական հռետորի կեցվածքով սոխը մանր-մանր կտրատում ես, վրան ավելացնում մի փուխր լոլիկ և կանչում հարևանին պարզելու համար՝ ԱԱԾ-ն այսօր ու՞մ բռնեց:
Թավշյա հեղափոխությունից հետո Նոր Հայաստանում քաղաքական կրքերը քաղաքական արենան թավիշով պատելու միտում դեռ չունեն: Կարծիքները տարբեր են, հակադիր բևեռներից և նույնիսկ խիստ հակասական:
Քաղաքական օրակարգը դարձել է հասարակության թիվ մեկ թեման՝ խոսելու, սեփական կարծիքը դիմացինի պարանոցին հնարավորինս ամուր փաթաթելու և վերջում խոհարարական գլուխգործոց՝ աջաբսանդալ սարքելու:
Դիպլոմավորված խոհարարները՝ քաղաքագետները, Նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների մասին տասձվանի տորթ թխելու զգուշավորությամբ են մոտենում ու խոսում. տորթը կարող է բարձրանալ, կարող է այդպես էլ մնալ կաթսային կպած:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը թավշյա հեղափոխությունը դարակազմիկ երևույթ է համարում հայերիս համար: Հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են, ովքեր իրականացրին խաղաղ, անարյուն և նույնիսկ աշխարհի համար անսպասելի հեղափոխության նման օրինակ: Նավասարդյանը հեղափոխության հենց առաջին օրից ողջունել է այն՝ համարելով, որ ներքին հեղափոխությունը արտաքին քաղաքական դաշտում բոլորովին նոր էջ կարող է բացել մեզ համար: Դեսպանը միայն մի մտավախություն ունի. Ժողովրդի շարքերում էյֆորիան անասելի թափով է զարգանում: Նրա կարծիքով պատմության դասերը վերհիշելու կարիք կա, մի պարզ պատճառով՝ հեղափախությունը խաղաղ տարրից բացի ունի նաև հակահեղափոխական սեգմենտ:
Նոր Հայաստանի ներքին մարտահրավերներից նա պարզորոշ մատնանշեց 5-րդ շարասյուն կոչվածին լրջագույնս մոտենալու և նրանց դեմ համապատասխան պատժամիջոցներով հանդես գալու հարցը: Արտաքին քաղաքական տիրույթում, ըստ բանախոսի, մեզ համար թիվ մեկ մտահոգության հարցը պետք է լինի Նախիջևանը: Աչքներս բաց և արթուն մտքով պիտի հետևենք նաև Ադրբեջանի քայլերին:
Մեր դաշնակիցը՝ Ռուսաստանը, կարծում է, որ մենք գնում ենք Վրաստանի և Ուկրաինայի հետքերով. այնտեղ ինֆորմացիայի սխալ արտահոսք կա: Արման Նավասարդյանը թեմայի կարճառոտ բանաձևումը հետևյալ կերպ տվեց. թավշյա հեղափոխությունը թավշյա ձեռնոցներով չեն անում:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ժողովրդի շարքերում քաղաքական ոչ օրգանիկ սնունդ ուտելու մոլուցքը բացատրեց նրանով, որ սենսացիոն բացահայտումները հաջորդում են մեկը մյուսին: Բանախոսի կարծիքով ձեռք բերված Նոր Հայաստանը մենք ամուր պիտի պահենք. մենք չենք կարող գնալ ո’չ Ուկրաինայի և ո’չ էլ Վրաստանի ուղիով: Այդ պետությունները որոշակի տարածքներ կորցրին, իսկ մենք կարող ենք ո’չ ավել, ո’չ պակաս մեր պետականությունը կորցնել: Քաղաքագետը չկիսեց Արման Նավասարդյանի այն կարծիքը, ըստ որի՝ մեր մասին Ռուսաստանում ինֆորմացիայի թյուրըմբռնում կա: Երվանդ Բոզոյանի կարծիքով այնտեղ անգամ վախի մթնոլորտ կա հեղափոխության շղթայական տարածման ասպեկտում: Хотим, как в Армении լոզունգը նրանց հանգիստ չի տալիս: Բանախոսը առանձնացրեց մեր տեղն ու դերը հասկանալու հարցը, այլապես 1915 թվականի հարվածից ոչ պակաս հարված կստանանք:
Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը արտաքին քաղաքականությունը համարեց ներքին քաղաքականության շարունակություն: Նրա կարծիքով ներքաղաքական լարվածության թոթափումը կօգնի նաև արտաքին քաղաքական դաշտում: Իսկ ահա երկիրը սևերի և սպիտակների բաժանելը մեզ լավ բանի չի բերի:
Վերջում բանախոսները նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները թեմայով ճաշատեսակի պատրաստման համառոտակի բանաձևումը տվեցին:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը առաջնային համարեց արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակելու հարցը: Բերելով Ավստրալիայի օրինակ՝ նա մատնանշեց նաև, որ զարգացած երկրներում ժողովուրդն այսքան շատ քաղաքականությամբ չի զբաղվում:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն առաջարկեց քաղաքականապես հասունանալ՝ գիրք կարդալ՝ <Դեմոկրատիան Ամերիկայում>:
Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանն էլ բաղադրատոմսի վերնագրում նշեց՝ նոր Հայաստանում անհարկի շտապողականություն է ցուցաբերվում:
Կարծիքները մեկտեղելուց և Նոր Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների բաղրադրատոմսը գրելուց հետո շերեփս դնում եմ ցած ու գազօջախն անջատում:
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.