Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կազդեն այդ երկրում աշխատող հայերի եկամուտների վրա։ Տնտեսագետը Sputnik Արմենիայիհետ զրույցում մեկնաբանել է, թե ինչքանով Հայաստանը կտուժի Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ կիրառած «հրեշավոր» պատժամիջոցներից։
Ռուսաստանի դեմ հայտարարված հերթական ամերիկյան պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել հայաստանյան տնտեսության վրա։ Այս մասին Spunitk Արմենիայի հետ զրույցում նշեց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Նրա դիտարկմամբ, քանի որ պատժամիջոցների առաջին փուլը վերաբերելու է Ռուսաստանի ֆինանսական շուկային, այն անխուսափելիորեն հանգեցնելու է ռուբլու արժեզրկմանը։
«Տարբեր գնահատումներով ռուբլու փոխարժեքը կարող է հասնել մինչև 1 դոլարի դիմաց 75 ռուբլու։ Այս կանխատեսման իրականանալու դեպքում, այն հուժկու հարված կլինի Ռուսաստանում աշխատող անձանց համար, այդ թվում նաև` մեր հայրենակիցների»,– ասաց Մարգարյանը։
Տնտեսագետի խոսքով, ռուբլու արժեզրկումից էապես տուժում են առևտրի, ծառայությունների, շինարարության ոլորտները, որտեղ էլ հիմնականում ընդգրկված են ՌԴ–ում աշխատող հայերը։
Արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտների արժեզրկումն էլ իր հերթին կհանգեցնի տրանսֆերտների անկմանը։ Տնտեսագետի կանխատեսմամբ, տրանսֆերտների հնարավոր անկումը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա աշնանը։
Միաժամանակ ռուբլու արժեզրկման ու դրամի կայունության պայմաններում, էապես կտուժի նաև Հայաստանի՝ դեպի Ռուսաստան արտահանումների ոլորտը։
«Այս փուլում կարելի է փորձարկել զուգահեռաբար նաև դրամի արժեզրկման մեթոդը, ինչպես անում են ԵԱՏՄ անդամ երկրների` Բելառուսի, Ղազախստանի կենտրոնական բանկերը, որպեսզի իրենց արտահանողները դեպի ՌԴ չտուժեն»,– ասում է Մարգարյանը։
Իսկ միակ դրականը, որ կարող է տեղի ունենալ Ռուսաստանում տնտեսության անկման և ներդրումային ծրագրերի սառեցման կամ կասեցման պարագայում, Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ կարող է լինել այդ երկրից կապիտալի արտահոսքը դեպի Հայաստան։
Ամեն դեպքում, Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկու երկրների` ՌԴ–ի և Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները Հայաստանի համար նոր նորություն չեն։ Ռուսաստանի նկատմամբ դրանք կիրառվում են 2014թ–ից, Իրանի նկատմամբ` 2011թ–ից։
Այդուհանդերձ, դրանք այս կամ այն չափով բացասական ազդեցություն են ունենում նաև մեր երկրի տնտեսության վրա։ Այս իրավիճակը, Ատոմ Մարգարյանի խոսքով, պետք է ստիպի Հայաստանի իշխանություններին դիվերսիֆիկացնել արտաքին առևտրային քաղաքականությունը և փնտրել երրորդ երկրներ, ինչպիսին կարող են լինել Չինաստանը, ԵՄ կամ այլ երկրները։
Վերադառնալով Ռուսաստանի նկատմամբ հայտարարված նոր պատժամիջոցներին, Ատոմ Մարգարյանը չի բացառում, որ դրանց ազդեցությունը Ռուսաստանում իրավիճակի վատթարացման և ռուբլու փոխարժեքի վրա կարող է սպասվածից ավելի մեղմ լինել`շնորհիվ նավթի միջազգային գների կայունության։
«Իսկ նավթի գները, թերևս, կայուն են, այս պահին դրանք կայուն բարձր են` համեմատած այն գնին, որ դրված է ՌԴ բյուջեի այս տարվա կանխատեսումների հիմքում», –ասաց Մարգարյանը` հավելելով, որ այդ ցուցանիշը 1 բարելի դիմաց 40 դոլարն է, մինչդեռ այս պահին նավթի 1 բարելի համաշխարհային գինը 70 դոլար է։
Հիշեցնենք, ԱՄՆ–ում Ռուսաստանի դեսպանատունն այսօր տեղեկացրել է ՌԴ նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցների մասին։
Ռուսական կողմը դրանք արդեն իսկ որակել է «հրեշավոր»։ Նոր պատժամիջոցների հիմքում Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր նկատմամբ քիմիական նյութ կիրառելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն են։
ԱՄՆ կիրառած նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 22–ից։ Պատժամիջոցների երկրորդ փուլը, որի համար եռամսյա փորձնական ժամկետ է սահմանվել, կարող է վերաբերել «Աէրոֆլոտի» դեպի ԱՄՆ թռիչքների արգելմանը։
Կրեմլում այս պատժամիջոցների մասին նոր որոշումը բացահայտ անօրինական են որակել։
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.