ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր իրացրած անձանց ինքնությունը։
2016 թվականին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ ձեռք են բերել Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի տոմսեր՝ երկու տարբեր օրերի, սակայն տոմսերում մատնանշված օրը պարզել են, որ իրականում նման միջոցառում նախատեսված չի եղել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են իրականում չնախատեսված մշակութային միջոցառման կեղծ տոմսերի իրացման հանգամանքները, մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
Այսպես՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կատարված առերևույթ խարդախությունն իրականացվել է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորների կողմից։
Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը՝ ծնված 1976թ, իրականում չնախատեսված մշակութային միջոցառման մասնակցության կեղծ տոմսերի իրացմամբ տարբեր անձանց գումարները հափշտակելու շուրջ 2016թ. մայիսին նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ում գտնվող մեկ այլ կալանավորի հետ, ծրագրել ու մշակել է կալանավայրից առերևույթ հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել դերաբաշխում:
42-ամյա տղամարդը, համացանցի տեղեկատվական կայքերից ձեռք բերելով տարբեր պոլիկլինիկաների, բժշկական կենտրոնների ու ընկերությունների հեռախոսահամարները, զանգահարել և դրանց տնօրեններին ներկայացել է իբրև Երևանի քաղաքապետարանի աշխատակից, տեղեկացրել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված ենթադրյալ միջոցառման կազմակերպման մասին և առաջարկել գնել տոմսեր: Իսկ նույն ՔԿՀ-ի մյուս կալանավորը, մոլորեցնելով ազատության մեջ գտնվող իր ծանոթներին, նրանց միջոցով իրականացրել է այդ տոմսերի առաքում-վաճառքը, դրանց գումարների հավաքագրումը:
Արդյունքում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ընկերությունների հետ, իսկ կեղծ տոմսերից ստացված գումարները հափշտակվել են:
Բացի այդ, 42-ամյա կալանավորը, գայթակղվելով կատարված առերևույթ խարդախության հաջողությունից, 2016թ. սեպտեմբերին նույն եղանակով, այս անգամ միանձնյա, կատարել է խոշոր չափերով առերևույթ հափշտակություն:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 42-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ մյուս կալանավորին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 42 անձ ճանաչվել է տուժող։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.