Այս շաբաթ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հանդիպում-քննարկման սեղանի շուրջ մեր տարածաշրջանի տարբեր ոլորտներն ուսումնասիրող փորձագետներ, ռազմական գործիչներ և արևելագետներ քննարկեցին Նախիջևանի կարգավիճակի, այս սահմանային գոտում առկա լարվածության և ներնախիջևանյան իրավիճակի համալիր ուսումնասիրման մի շարք խնդիրներ: «Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» խորագրով այս հանդիպման մասնակիցները նշեցին, որ անհրաժեշտ է այս ոլորտում համալիր ուսումնասիրություն և պետությունը հարցը պիտի պահի ուշադրության կենտրոնում՝ պատվիրելով մասնագիտական հետազոտություններ:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Ադրբեջանում այսօր առկա է երկփեղկված հասարակություն՝ թուրքամետ վերնախավ և իրանամետ հասարակական խավի մի բավական լայն շերտ: Այս դրությունն, ըստ նրա, ձևավորվել է Իրանի և Թուրքիայի քաղաքական ուղղությունների արդյունքում: «Իրանը ցանկանում է, որ հնարավորինս շատ ադրբեջանցիներ գան Իրանի տարածք՝ բնականաբար համապատասխան վերահսկողության պայմաններում, սովորեն իրենց հոգևոր ճեմարաններում, համալսարաններում: Ի տարբերություն Թուրքիայի, որ ձգտում է աշխատել Ադրբեջանի ռազմական, տնտեսական, քաղաքական վերնախավի հետ՝ Իրանը ձգտում է աշխատել Ադրբեջանի լայն հասարակական շերտերի հետ»: Ոսկանյանի դիտարկմամբ՝ այս գործոնը Հայաստանը կարող է ի շահ իրեն ծառայեցնել՝ որպես փափուկ ուժի կիրառման մեխանիզմ: «Շատ դեպքերում աշխարհում պատերազմների գրանցած հաջողությունների ժամանակ շեշտադրումներն արվում են դասական պատերազմական գործիքներին՝ սպառազինությանը, արդիական բանակին: Բայց չպիտի մոռանանք այսօր հիբրիդային պատերազմների առկայությունը, և նշենք, որ դրանց համար Նախիջևանում այսօր առկա է պարարտ հող՝ թե էթնիկական տիրույթում, թե ցեղային բաժանման տիրույթում»,- ասաց իրանագետը:
«Նախիջևան» հայրենակցական միության ղեկավար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանի խոսքով այսօր Նախիջևանը օկուպացված, միլիտարիզացված տարածք է, որտեղ կա ամեն տեսակի հարձակողական զենք. «Նախիջևանից այսօր սպառնում են մեր ազգին, մեր պետականությանը: Այն, առանց սահման խախտելու, կարող է ռմբակոծել մեր գյուղերը, քաղաքները, ենթակառուցվածքները»:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ևս հավաստեց, որ Նախիջևանի սահմանային գոտին կարող է իրապես վտանգավոր լինել, եթե մենք մշտապես բավարար ուժեղ չլինենք՝ պահպանելով հավասարակշռությունը մեր սպառազինությամբ, մարտական և հասարակական պատրաստվածությամբ: «Ադրբեջանը փորձում է Նախիջևանի սահմանին երկրորդ ճակատ պատրաստել Հայաստանի դեմ, որ կգործարկվի հնարավոր պատերազմի դեպքում: Իրենց բոլոր քայլերը հենց դա են ցույց տալիս»,- ասաց Բոզոյանը:
«Նորավանք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանի դիտարկմամբ՝ հիմա Ադրբեջանն ունի ավելի շատ սպառնալիքի ցուցադրության խնդիր, քան՝ սպառնալիքի կիրառման: «Փորձագետներ, զինվորականներ նշում են, որ տեխնիկան (հրետանի, զենիթային կայաններ՝ հարձակողական սպառազինություն), որ կուտակվում է Նախիջևանում, չի նշանակում, որ լոկալ կամ լայնամասշտաբ մարտական գործողությունների դեպքում Ադրբեջանն այստեղ կարող է անցնել ռազմական գործողությունների»,- նշեց Վերանյանը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հավաստեց, որ Մեղրիից մինչև Երասխ ողջ սահմանի երկայնքով դիրքային առավելությունը մերն է, թեպետ մարտավարական առումով ինչ-որ մի նեղ տեղում կարող են իրենք առավելություն ունենալ: «Միևնույն ժամանակ, սակայն, մեր զգոնությամբ պիտի բացառենք, որ հնարավոր մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը մարտավարական առավելություն ունենա»,- ասաց ՊՆ խոսնակը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաև, որ Ադրբեջանում կան նաև լուրջ քաղաքական պատճառներ, որոնց մասին խոսում են քաղաքագետները: «Հայտնի է, որ Նախիջևանի բնակչությունն առանձնանում է հայերի նկատմամբ պակա՛ս թշնամական տրամադրվածությամբ, քան Տավուշի հատվածում է, Արցախի հատվածում է,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հիշեցնելով:- Նախկինում այս հատվածում եղել է նույնիսկ փոխադարձ հարգանք, հրամատարների մակարդակով շփումներ: Հիմա, Ալիևը Նախիջևան այցերի ժամանակ կիրառում է հայատյաց հռետորաբանություն. ամեն կերպ փորձ է արվում Ադրբեջանի այլ հատվածներում և Նախիջևանում համաչափ ատելության մթնոլորտ պահպանել»:
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.