Լրագրողները մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե օրեր առաջ իր մամուլի խոսնակը, անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու դիտարկմանը, նշել է, որ Հայաստանի կառավարությունն առաջարկություններ կներկայացնի ԵՄ-ին: Սակայն Սվիտալսկին հայտարարել է՝ եթե հայկական կողմը հայտարարում է, որ եվրամիության հետ կապված քաղաքականությունում որևէ փոփոխություն, ըստ էության, չի լինելու, ինչպես կարող է ԵՄ-ն փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես եք ընդունում այդ հայտարարությունը:
«Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում ես բոլոր հանդիպումներում արձանագրել եմ հետևյալը՝ ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին կողմնորոշում է, այլ մեր համոզմունքն է, հավատամքն է և վերջերս տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է: Երկրորդ համոզմունքը հետևյալն՝ երկար տարիներ Եվրամիությունն ասել է, թե ԵՄ երկրների հետ ինքը հարաբերվում է պայմանական ասած «ավելին՝ ավելիի դիմաց» բանաձևով: Մինչև իմ բրյուսելյան այցը եվրամիությունից եղել է հայտարարություն, որ ԵՄ-ն Հայաստանին պատրաստվում է աջակցել ինչ-որ ձևով: Եվ ես այս համատեքստում իմ տարակուսանքն եմ հայտնել, որ Եվրամիության առաջարկած բանաձևը չի համապատասխանում հենց ԵՄ քաղաքականությանը: Եվ տարակուսելի է, որ ԵՄ մի շարք գործընկերներ ինձ հետ հանդիպումներում ասում են, թե ինչպես նախկինում, այսօր էլ նրանք Հայաստանում փոփոխություններ են ակնկալում: Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան պաշտոնյաներ, որոնք չեն նկատում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները: Եվ որպեսզի պարզ լինի ես կոնկրետ օրինակներ եմ բերել: Ես ասել եմ, որ այսօրվա կառավարությունը երկու ամսում առանց որևէ հավելյալ լումա ծախսելու կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան Եվրամիության և Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության ընթացքում տեղի է ունցել տասնյակ միլիոնավոր լումաներ ծախսելով: Ես ասել եմ, որ այս կառավարությունն անկախ դատական համակարգ ունենալու համար մի շաբաթում արել է ավելին, քան ԵՄ-ՀՀ նախկին կառավարության համագործակցության արդյունքում արվել է»,-նշեց վարչապետը:
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.