Հայաստանի հետ հնարավոր պատերազմն Ադրբեջանի համար չափազանց ծանր հետևանքներ կունենա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը` մեկնաբանելով հունիսի 26–ին ռազմական շքերթին Բաքվի ղեկավարության հնչեցրած մարտական հայտարարությունները։
Նահապետյանը հիշեցրեց` Ադրբեջանը մասնավորապես «Սկադ» ու «Իսկանդեր» հայկական օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրները չեզոքացնելու համար գրեթե միջոցներ չունի։
«Հաշվի առնելով «Իսկանդերի» մարտագլխիկի քաշը, նաև գրեթե 50 կիլոմետր կազմող թռչելու բարձր հետագիծը, ադրբեջանական ԶՈւ–ին դժվար, գրեթե անհնար կլինի կործանել հրթիռը։ Հայկական հրթիռներին թիրախ կդառնան Ադրբեջանի խոշոր արյունաբերական ու ենթակառուցվածքային օբյեկտները», – ասաց Նահապետյանը։ Նրա խոսքով` հայկական ԶՈւ–ի հարվածի տակ կհայտնվեն նաև Մինգեչաուրի ջրամբարն ու Բաքվի նավթահանքերը։
«Այս օրերին մենք տեսանք նաև` ինչ էներգետիկ կոլապսի կարող է հանգեցնել Մինգեչաուրի ՋԷԿ–ի վթարը։ Կարծում եմ` Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան եզրակացություններ կանի», – հավելեց փորձագետը։
Տարիներ շարունակ Հայաստանում ընդունված էր կարծել, թե Ադրբեջանում անձնակազմի զինվածության որակի ու մարտունակության հետ կապված խնդիրներ կան։ Փորձագետը կարծում է, որ դա հիմա էլ է արդիական։
«Ադրբեջանը հույսը դնում է սպառազինության քանակի վրա, հայկական կողմը` դրանց որակի։ Ավելին` հայկական ՀՕՊ–ը կարող է հեշտորեն չեզոքացնել Բաքվի ունեցած տակտիկական հրթիռները։ Ու եթե Բաքուն հիմնականում գրոհող զենք է գնում, ապա հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը շեշտը դնում է պաշտպանողական զենքի վրա։ Դա և՛ավելի էժան է, և՛ համապատասխանում է պաշտպանական հայեցակարգին», – նշում է Նահապետյանը։
Սա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանը հարձակողական զենք չունի։ Վերջերս ռազմաարդյունաբերական համալիրն ակտիվորեն համալրվում է հարձակողական միջոցներով։ Ընդ որում` դրանց շարքում կան նաև եզակի հայրենական մշակումներ։
Նահապետյանը նաև հայտարարեց, որ Բաքվի ակտիվ աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական հովանավոր շարունակում է մնալ Թուրքիան, որը Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում։ Հաճախ տարածաշրջանում Բաքվի գործողություների վերաբերյալ այս կամ այն որոշումներն ընդունվում են հենց Անկարայում։
«Թուրքիան չի թաքցնում տարածաշրջանում իր էքսպանսիոնիստական, պանթյուրքական նկրտումները։ Մերձավոր Արևելքում այդ նկրտումները ինքնավար պետությունների` Սիրիայի ու Իրաքի դեմ իսկական ագրեսիայի են վերաճել։ Երկու երկրների տարածքում էլ թուրքական զորքեր կան», – նշեց նա։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին` ապա այստեղ Անկարայի աշխարհաքաղաքական խնդիրների լուծման գործիք է հանդիսանում Ադրբեջանը։ Ու Հայաստանն այդ առումով թուրքական ագրեսիայի պոտենցիալ թիրախ է հանդիսանում, որը սակայն գտնվում է Ռուսաստանի «միջուկային հովանոցի» տակ։
Ռուսական ներկայությունը Թուրքիայի համար միակ զսպաշապիկն է։
- 15:10Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան
- 11:10Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.