Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Մինչ նախարարը կներկայացներ նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե զեկուցի՞ հարցը, թե՞ թողնի վերջում փակ քննարկմանը, քանի որ համաներման վերաբերյալ ակտը ֆինանսական հետևանքներ ունեցող է և ԱԺ պետաիրավական հանձնաժողովը իրականացրել է այս հարցում փակ քննարկում:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե հանրությանը իրազեկելու հետ կապված ի՞նչ խնդիր ունեն, քանի որ այս նախագիծը վերաբերում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ի իրավախախտումներին և իր համար անհասկանալի էր՝ ինչու պետք է նախագիծը թողնեն:
«Այս քննարկման պրոբլեմը ո՞րն է, որ մարդիկ կարող են իմանալ և չվճարե՞լ», — ասաց նա և հետաքրքրվեց e-gov.am-ում արդյոք կա նախագիծը ներկայացրած և դրական պատասխան ստացավ:
Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նախագիծը և նշեց, որ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Նա նշեց, որ խոսքը 13,3 միլիար դրամի համաներման մասին է:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խոսքը չի վերաբերում մինչև 2017 թվականի բոլոր վարչական խախտումներին:
«Սիրելի քաղաքացիներ, ձեր վարքագիծը փոխելուց առաջ սպասեք ԱԺ-ում ընդունվի նախագիծը և համոզվեք, որ այս օրենքը վերաբերում է այն իրավախախտմանը, որը դուք կատարել եք, որից հետո ձեր վարքագիծը փոխեք: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ տեսալուսանկարահանման քաղաքականությունում խնդիր կա, և ոստիկանությունը արդարադատության նախարարության հետ համատեղ մշակում է օրենքի նախագիծ վարչական իրավախախտումների մասին օրենքում, որով առաջինը՝ կթեթևացնենք քաղաքացիների տուգանքային բեռը, բայց կբարձրացնենք երթևեկության մասնակիցների կարգապահությունը», — ասաց նա:
Վարչապետը կարևորեց, որ օրենսդրությունը պետք է լինի երթևեկության կարգապահությունը բարձրացնելը և, կարծես թե, բավականին լավ առաջարկներ է ներկայացրել ոստիկանությունը:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ տեսանկարահանող և լուսանկարահանող խախտումները կազմում են 150 հազար, իսկ ճանապարհապարեկային ոստիկանության կողմից՝ յոթ հարյուր հազար:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս որոշումը և նշեց, որ մարդկանց մի մասը, այսպես թե այնպես, չէր վճարելու այդ տուգանքները, ինչը հետևանքների էր բերելու:
«Այս մեր քաղաքականությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, ես ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր քաղաքականությունը այն չէ, որ բոլորը ազատվում են բոլոր տուգանքներից և ով ինչպես ցանկանում է, մեքենան կարող է վարել, քավ լիցի, դրա մասին խոսք լինել չի կարող: Խոսքը նրա մասին է, որ մինչ այս իրականացվող քաղաքականությունը ուներ ֆիսկալ նշանակություն և մարդկանց տուգանելու խնդիր էր դրված», — ասաց նա:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորեց հասցեական զիջումը, այսինքն՝ եթե որևէ քաղաքացի խախտում է արել, նրան ներվի, ոչ թե, օրինակ, արել է Ա-ն, բայց ներվի Բ-ին:
Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ հանցավոր գործունեության հետևանքով, եթե վնաս է հասցվել և եթե ներվում է պարտքը, ապա կարող է խնդիր առաջանա քրեական առումով:
«Այնպես չլինի, որ վարչական համաներումը դե ֆակտո դառնա քրեական համաներում», — ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կառավարության նպատակը կոռուպցիայի դեմ պայքարում այն է, որ պետության հասցված վնասը փոխհատուցվի:
Երկար քննարկումներից հետո նախագիծն ընդունվեց միաձայն:
Ըստ նախագծի՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիշյալ վարչական ակտերի հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունման արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարած անձինք կազատվեն պատասխանատվությունից:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.