Կա կառավարության կազմի մի քանի տարբերակ, թե որ տարբերակը կիրագործվի, կախված է քաղաքական իրավիճակից. ԱԺ-ում երեկ մշակութային գործիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Կառավարությունը քաղաքական իրավիճակի արտացոլում պետք է լինի»,- հավելել է նա:
Պատասխանն, ինչպես նկատեցիք, խիստ մշուշոտ է, եթե նույնիսկ Փաշինյանն իր մտքում ունի մի քանի հստակ սցենար:
Ի՞նչ քաղաքական իրավիճակի մասին է ակնարկում Փաշինյանը: Եթե խոսքն այն քաղաքական իրավիճակի մասին է, որը ստեղծվել է թավշյա հեղափոխության հետևանքով, ապա ամեն բան արդեն իսկ հստակ է ու չենք կարող գործ ունենալ մի քանի տարբերակի հետ: Հրապարակը պատերազմ է հայտարարել քրեաօլիգարխիային և օր առաջ դրա արդյունքը ցանկանում է ֆորմալանցել խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով: Այս պարագայում տարբերակը և ժամանակավոր կառավարության առաքելությունը մեկն է` արտահերթ ընտրությունների կազմակերպումը:
Եթե քաղաքական իրավիճակը, օրինակ, որոշվելու է մայիսի 8-ի խորհրդարանական քվեարկությամբ, ապա դրա ցանկացած վարկած խմբագրում է հեղափոխության օրակարգը, որովհետև «ժողովրդի բարեկամների» թիվն ավելացնելու է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի օլիգարխներով, ովքեր մայիսի 8-ին քվեարկելու են Փաշինյանի վարչապետության օգտին:
Հրապարա՞կը պետք է կապիտուլացնի քրեաօլիգարխիկ համակարգի բոլոր սեգմենտներինստեղծելով քաղաքական իրավիճակ, թե՞ այն կարող է փոխվել, որովհետև օլիգարխիկ մի շերտ
Փաշինյանին պաշտպանելու դիմաց, քաղաքական ռեսբիլիտիացիայի կամ արտահերթ ընտրությունները դեակտուալացնելու ուղղակի կամ անուղղակի ցանկություն, հույս ունի:
Սա է սկզբունքային հարցը, մանավանդ, որ թավշյա հեղափոխության առաջնորդը առկախ է թողնում նաև արտահերթ ընտրությունների ժամկետի հարցը: «Իմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում, այն պահին, երբ որ տեսնեմ, որ կան լիարժեք պայմաններ իսկապես ժողովրդավարական, օրինական, թափանցիկ և լեգիտիմ ընտրություններ անցկացնելու, այո՝ ես հրաժարական կտամ»,-ասել է Փաշինյանը:
Սահմանադրությունը այս հարցում որոշակի կազուս է ստեղծում, որովհետև վարչապետը միայնակ չի կարող արտահերթ ընտրություններ նախաձեռնել, մանավանդ, եթե նկատի ունենաք, որ մի քանի ամսից հեղափոխությունն օբյեկտիվորեն ապրելու է բնական անկման փուլ` փողոցի քաղաքական գործոնի անխուսափելի թուլացման հետևանքով:
Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը ձևավորվում է սահմանադրական լեգալ գործիքակազմով, այնըստ էության, հեղափոխության ծնունդ է: Իսկ դա ենթադրում է, որ ժամանակավոր կառավարության ստեղծումը և արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը պետք է փաթեթային համաձայնության առարկա դառնան: Ընդ որում
հրապարակի անունից փաթեթը պետք է առաջարկի Նիկոլ Փաշինյանըմյուս խորհրդարանական ուժերին ընդամենը դարձնելով հասարակության կոնսենսուսի ոչ թե սուբյեկտ, այլ
օբյեկտ:
Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին վարչապետ պետք է ընտրվի` արտահերթ ընտրությունների ժամկետ հայտարարելով: Սա քրեաօլիգարխիայի ուղղությամբ հեղափոխության արձակած դիպուկ կրակոցն: Եվ միայն այս փաթեթն, ըստ էության, կարող է դառնալ Փաշինյանի և մյուս խմբակցությունների միակ համաձայնության թեման:
Հակառակ պարագայումխորհրդարանական որևէ այլ կոնսենսուս, որն անորոշության մեջ կթողնի արտահերթ ընտրությունների թեման
բազմաթիվ սողանցքներ է ստեղծում հակահեղափոխության ռևանշի համար:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.