Սիրիայի կառավարությունն այժմ իր լիակատար վերահսկողությունն է հաստատել Դոումայում, որտեղ ըստ կասկածների, շաբաթ օրն իրականացվել էր քիմիական հարձակում։ Այստեղից դուրս է բերվել ավելի քան 41 հազար մարդ, այդ թվում 3 հազար 300 ապստամբ։ Այսինքն՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դիրքերն ավելի են ամրապնդվում, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նրան «Գազով խեղդող անասուն» է անվանում։ Իսկ Թվիթերում Թրամփի գրառումներն էլ հուշում են Սիրիայում ռուսական ուժերի հետ առճակատման հնարավորության մասին։
Ինչպես նախկին դիվանագետ Ջերալդ Ֆայըրստայնն է ասում, Սիրիայում իրադրությունը չափից շատ է սրվում։ «Հակասություններ Իրանի ու Իսրայելի միջեւ։ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ ռազմական առերեսման հնարավորություն։ Սիրիայում Հեզբուլլահի վերահսկողության տակ գտնվող տարածքների ընդլայնում։ Եվ իհարկե բախումներ Թուրքիայի ու քրդերի միջեւ, որը հակասում է ԱՄՆ-ին շահերին»։
Սպիտակ տունը չորեքշաբթի օրը հերքեց այն լուրերը, թե ԱՄՆ-ը ունի դեպի Սիրիա հրթիռներ արձակելու հստակ ծրագիր։ Սակայն խոսնակ Սառա Սանդերսը հաստատեց, որ Թրամփը Ռուսաստանին է համարում պատասխանատու Սիրիայում իրականացվող վայրագությունների համար։
«Նրանք երաշխավորել էին, որ քիմիական զենքեր այլեւս չեն կիրառվի Սիրիայում։ Սակայն խոստումը չկատարեցին ու բացի այդ, Ասադին օգնելու նպատակով վետոյի ենթարկեցին ՄԱԿ-ի 6 բանաձեւ»։
Իսկ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը հայտարարում է, թե «Պատրաստ կանգնած ենք, նախագահի որոշման դեպքում ռազմական տարբերակներ ներկայացնելու համար»։
Ռուսաստանն ու Սիրիան սակայն հերքում են այստեղ շաբաթ օրը թունավոր գազ կիրառելու մասին մեղադրանքները։ Ռուս վերլուծաբաններից շատերն էլ կարծում են, որ Մոսկվան անպայման կտա պատասխան, եթե ամերիկյան կողմից լինի հրթիռային գրոհ։ Նրանցից Ֆյոդոր Լուկյանովն ասում է. «Սիրիային հարված հասցնելու ԱՄՆ-ի նախագահի հրամանը Ռուսաստանում կարող է համարվել ծայրահեղ թշնամանքի դրսեւորու»։
Մեկ տարի առաջ ԱՄՆ-ը իրականացրեց գրոհ ընդդեմ այն բազայի, որտեղից, ըստ ստացված տեղեկությունների, իրականացվել էր քիմիական հարձակում։ Սակայն այս տարի, ասում են փորձագետները, իրադրությունն այլ է։ Իրադրությունն այստեղ չափազանց լարված է։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.