Հ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ երեկ` օրվա ընթացքում, և անցած գիշեր նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ ՀՀ ՊՆ կոչ է արել ադրբեջանական զինված ուժերին` զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացրել, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա:
Երեկվա միջադեպը տեղավորվում է Բաքվի հետևողական քաղաքականության համատեքստում, երբ հոգեմաշ պատերազմի միջոցով փորձ է արվում` մի կողմից, նախապատրաստվել ավելի լայնածավալ ռազմական գործողությունների, մյուս կողմից` ստուգել հայկական կողմի զգոնությունը և շոշափել միջազգային տրամադրությունները:
Ուշագրավ է, որ երեկ հրադադարը խախտվել է ոչ թե ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծում, այլ` ըստ էության, ոտնձգություն է եղել Հայաստանի հանդեպ:
Պարզունակ կլինի տեղի ունեցածը բացատրել Ադրբեջանում մի քանի օր հետո տեղի ունենալիք նախագահական ընտրություններով. դրանք, մեծ հաշվով, ընթանում են կանխատեսելի սցենարով և, այսպես կոչված, ֆորս-մաժորային իրավիճակներ չեն կանխատեսվում:
Ժամանակն է, որպեսզի մի կողմ թողնենք շաբլոն գնահատականներն ու սխեմատիկ մտածողությունը ու հասկանանք, որ Իլհամ Ալիևի` մոտ երկու ամիս առաջ հնչեցրած հայտարարությունը «Երևանի և Զանգեզուրի պատմական տարածքները» վերադարձնելու մասին` ոչ թե նախընտրական PR էր կամ` քաղաքական կոնյուկտուրայի հետևանք, այլ` Բաքվի կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքականության դրսևորում: Պատահական չէ, որ երեկ հրադադարը խախտվել է հենց Նախիջևանի կողմից, այլ խոսքով` Ալիևը հասկացնում է, որ Երևանը կարող է դառնալ իր ագրեսիվ քաղաքականության թիրախ:
Մյուս կողմից` հետաքրքիր է տարածաշրջանային այն կոնյուկտուրան, որում տեղի է ունեցել երեկվա միջադեպը: Այն հաջորդել է Էրդողան-Պուտին հերթական հանդիպմանը, որի` եթե ոչ հիմնական օրակարգում, ապա տողատակում, անշուշտ, քննարկվել է ԼՂ հարցը: Գաղտնիք չէ, որ Ալիևը Էրդողանի միջոցով փորձում է Պուտինից ստանալ պատերազմի «իրավունքը»: Անցած տարի Պուտինը դիվանագիտական ձևակերպումներով, ըստ էության, մերժել էր Անկարայի և Բաքվի խնդրանքը: Հիմա Ալիևն, ըստ էության, փորձարկում է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման, այսպես կոչված, էֆեկտը: Հենց այդ նպատակով հրադադարի ռեժիմը խախտվել է ոչ թե ղարաբա-ադրբեջանական շփման գծում, այլ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանին: Ալիևին հետաքրքրում է ոչ այնքան Հայաստանի, որքան` նրա ֆորմալ դաշնակից Ռուսաստանի արձագանքը: Այս վարքագիծն Ալիևի ոչ թե նախընտրական, այլ` հետընտրական քաղաքականության կարևոր այցեքարտերից մեկն է լինելու:
Տաք գլխով որոշումներ կայացնել, անշուշտ, չի կարելի, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի պաշտպանական քաղաքականությունն որոշակի խմբագրումների անհրաժեշտություն ունի` Բաքվի մարտավարության ամբողջացման ֆոնին:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.