«Կապտամազ աղջկա» թեման նոր բարձունքներ է նվաճում: Երեկ, օրինակ, մի քանիսը, կապույտ կեղծամներով ու նաեւ փուչիկներով «հանդերձավորված», բողոքի ակցիա անցկացրին Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ:
Ընդհանուր առմամբ վանող տպավորություն թողեց այդ ցուցադրականությունն ու տհաճ նստվածք: Ասածներն էլ, օրինակ, թե՝ «Կապույտի մեջ թեմա կա՞», «Ես էլ եմ կապույտ, ինձ էլ ծեծեք», «Իսկ դու ի՞նչ ես ծխել Արցախի համար» եւ այլն:
Դժվար է ասել, թե ով հատկապես ինչ «քոլ» էր ծխել, կամ ծխե՞լ էր, թե ոչ, բայց ակնհայտորեն շա՜տ ուժեղ «խթանիչ» էր պետք, որպեսզի մի քաղաքացու եւ ոստիկանության մի քանի աշխատակցի միջեւ ենթադրաբար տեղի ունեցած, այն էլ՝ մոտ երկու ամիս առաջ եղած միջադեպն այդ աստիճան ուռճացվի, դարձվի մատի փաթաթան, իսկ մի քանի ակտիվիստներ էլ նման ակցիա իրականացնեն Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության առջեւ, շենքի ցանկապատին կապույտ փուչիկներ կապեն:
Թեպետ երեկվա այդ «գունավոր» ակցիան ընդամենը արտաքին ցուցադրական դրսեւորում է: Այնինչ ավելի խորքային ու վտանգավոր, կարելի է ասել, որոշակի առումով նաեւ ազգային անվտանգության խնդիրներին առնչվող երեւույթներ ու մտահոգիչ (մեղմ ասած) դրսեւորումներ կան:
Ի՞նչ է եղել: Հակիրճ: Մի 19-ամյա օրիորդ, ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը պատմել է, որ աշխատելու նպատակով գնացել է Արցախ, կոնկրետ՝ Ստեփանակերտ, որտեղ, ինչպես կարելի է հասկանալ, սենյակ կամ բնակարան է վարձակալել եւ աշխատանքի տեղավորվել:
Ըստ Ասյա Խաչատրյանի պատմածի՝ փետրվարի մեկին, կեսգիշերից քիչ անց, երբ ինքը ծխելով զբոսնելիս է եղել Ստեփանակերտում, ոստիկանները ուշադրություն են դարձրել իր վրա, ապա դրսեւորել անհարգալից ու բռի պահվածք, անգամ՝ բռնության ենթարկել: Նրա խոսքով, այդ ամենի պատճառը եղել է այն, որ իր մազերը կապույտ են ներկված, ինքը ծխում է եւ զբոսնել է գիշերային ժամի:
Տեսանյութը, որտեղ պատկերված է թղթակցին նշվածի մասին պատմող Ասյա Խաչատրյանը, հրապարակվել է մարտի 27-ին ու կայծակնային արագությամբ տարածվել համացանցում: Շատ արագ թեման «իրենցով են արել» տարբեր «ակտիվիստական» շրջանակներ ու ամենահասարակ մանիպուլյատիվ հնարքներով «կապտամազ աղջկա» թեման նպատակադիր տարել են դեպի չարչրկված «հայաստանցի-ղարաբաղցի» հարթություն, կոնկրետ դատողություններ են շրջանառվել Արցախի զինված ուժերում Հայաստանի քաղաքացիների ծառայելու օրինականության վերաբերյալ:
Ավելին՝ սրբություն ու տարրական ամոթ, չափի զգացում չունեցող ոմանք չեն խորշել ծաղրանքի առարկա դարձնել Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» (Դեդ ու Բաբո) կոթողը, այն պատկերելով ծաղրանկարի տարբերակով, Պապ ու Տատին էլ՝ կապույտ մազերով ու ծխախոտը բերաններին: Ու այդ ամենն՝ իբր ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի ոտնահարված իրավունքների:
Այս ամենից, կարծում ենք, ինչ գարշահոտ ասես գալիս է, բացի կոնկրետ անձնավորության կոնկրետ իրավունքների պաշտպանությունը:
Ու «կապտամազ աղջկա» թեման, վարպետորեն տրանֆորմացվում է հասարակության մեջ հակահայկական, Արցախի ու Արցախի մեր հայրենակիցների դեմ ուղղված տրամադրություններ տարածելու, հասարակությանն ապակողմնորոշելու, ընդհանրապես անկումնային, բացասական ազդակներ հանրությանը հաղորդելու նպատակադիր տեղեկատվական, քարոզչական (հակաքարոզչական) հարձակման:
Ըստ էության, նկատելի են ազերպրոպային ընդգծված նոտաներ՝ «կապտամազ» եզրաշերտերով այս հարայ-հրոցի մեջ: Առայժմ այսպես ասենք՝ ենթադրելով, որ ինչ-ինչ անհատներ չափից ավելի «ոգեւորվելով», չկանխամտածված կամ ակամայից են «խաղում» մեր պետության ու ազգի հանդեպ թշնամաբար տրամադրված, Հայաստանն ու հայությանը վերացնելու կոչերով հանդես եկող թշնամուն ձեռնտու լարերի վրա:
«Հայոց Աշխարհ» օրաթերթ
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.