«Մոտ երկու շաբաթ հետո Արմեն Սարգսյանը ստանձնելու է Հայաստանի նախագահի պաշտոնը: Չնայած այն հանգամանքին, որ չորրորդ նախագահը չի հանդիսանալու պետության ղեկավարը եւ էապես «խուզվել» են նրա լիազորությունները, սակայն Արմեն Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե երկիրը ղեկավարելու է խոսքի ուժով` ակնարկելով հասարակության վրա հենվելու մտադրության մասին: Ժամանակակից քաղաքականության մեջ հստակ խոսքը, դիրքորոշումը երբեմն ավելի ազդեցիկ նշանակություն են ունենում հանրային կարծիքի ձեւավորման վրա, քան ֆորմալ լիազորությունները, որոշումները, հրամանագրերը:
Մարտի 2-ի քվեարկությունից հետո Արմեն Սարգսյանը փաստացի Հայաստանի իշխանության էլիտայի առանցքային ներկայացուցիչ է եւ, անկախ այն հանգամանքից, որ դեռ պաշտոնապես չի ստանձնել պաշտոնը, միանգամայն պատասխանատու է երկրում ընթացող զարգացումների, տեղի ունեցող իրադարձությունների համար, մանավանդ, երբ, այսպես կոչված, հանրային քարոզարշավի օրերին հասարակական տարբեր սեգմենտների խոստանում էր բոլոր հարցերի վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումները:
Սակայն այնպիսի տպավորություն է, որ նախագահ ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանն անհետացել է, եւ երկրում կատարվող կարեւոր իրադարձությունները նրան չեն հուզում:
Օրենսդրորեն Երեւանի ավագանին լրագրողների առջեւ փակվում է, ինչը ենթադրում է մունիցիպալ իշխանության նկատմամբ հասարակական վերահսկողության էական սահմանափակում, սակայն Արմեն Սարգսյանն որեւէ կերպ չի արձագանքում այս փաստին` թեեւ տասնյակ անգամներ կարեւորել է լրատվամիջոցների աշխատանքը եւ պետական մարմինների գործունեության հրապարակայնությունը: Սարգսյանի այդ վերացական հայտարարությունները գրոշի արժեք չունեն, եթե նա չի արձագանքում կոնկրետ իրադարձության: Սա հենց այն բացառիկ դեպքն էր, երբ Արմեն Սարգսյանը խոսքի իշխանությամբ կարող էր ազդել զարգացումների վրա` կանխելով ժողովրդավարության էական սահմանափակման կոնկրետ դրսեւորումը:
Կամ` հատկապես ընդդիմադիր ուժերի հետ նախընտրական հանդիպումների ժամանակ Արմեն Սարգսյանը տողատակով հասկացնում էր, որ ինքը դեմ է քաղաքականապես մոտիվացված ազատազրկումներին: Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո դատարանը տասը տարի հինգ ամիս ազատազրկման դատապարտեց Ժիրայր Սեֆիլյանին, ինչը քաղաքական հաշվեհարդարի դրսեւորում համարեցին անգամ վերջինիս գաղափարական հակառակորդները, սակայն Արմեն Սարգսյանը շարունակեց լռել եւ որեւէ կերպ չարձագանքեց տեղի ունեցածին:
Արմեն Սարգսյանը «հետեւողականորեն» լռեց նույնիսկ այն ժամանակ, երբ խորհրդարանը, ըստ էության, խմբագրեց Սահմանադրությունը` ավելի կրճատելով նաեւ նախագահի լիազորությունները եւ խորհրդարանական համակարգի փոխարեն` երկրում ներդնելով ըստ էության, անձնակենտրոն սուպերվարչապետական մոդել:
Երկրում ստեղծված վիճակի, հոռի բարքերի համար ավելի շատ պատասխանատու են ոչ թե այն ստեղծողները, այլ նրանք, ովքեր գալիս են դրսից` որպես փրկիչ, բարեփոխիչ: Այսօրվա գավառամիտ, վայրենի իշխանությունն իրականում վերարտադրվում է հենց այս կարգի` արեւմտյան բարի ու գեղեցիկ արտաքինով կոմֆորմիստների մասնակցությամբ եւ թողտվությամբ: Խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի իշխանությունը վերարտադրվում էր Կարեն Կարապետյանի «նոր ոգով», Սերժ Սարգսյանի նոր իշխանությունն այս օրերին ամբողջանում է Արմեն Սարգսյանի բարի ու անբովանդակ ժպիտով:
Արմեն Սարգսյանի նախագահական առաքելությունը, ըստ էության, հենց դրանով էլ սահմանափակվում է»:
«Ժամանակ»Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.