Մինչ որոշ օգտատերեր ու պատգամավոր հանգանակություն են սկսել բանակի համար լվացքի մեքենա եւ «տուֆ» հավաքելու համար, ՀՀ պաշտպանության նախարարությունում հերթական խոշոր հափշտակության դեպքն է բացահայտվում: Ըստ այդմ՝ բանակից հափշտակվել է ավելի քան 45 միլիոն դրամ, մոտավորապես 100 հազար դոլար (2015-ից 2017 թվականներին). այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաները թալանը շարունակել են անգամ քառօրյա պատերազմից հետո:
45 միլիոն դրամ յուրացնելու մեջ մեղադրվողը կին է, պահեստապետ, որին օժանդակել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալը:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի ընթացիկ բավարարման եւ երկարատեւ պահպանման բաժնի բժշկական սարքավորումների եւ տեխնիկայի բաժնից կատարվել են հափշտակություններ։ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակությունների եղանակը, դրանց կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։ Պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ մտցնելու եղանակով հափշտակվել է ավելի քան 45 մլն. դրամի բժշկական ապրանքատեսականի, դրանց թվում՝ «Հարմոնիկ ուլտրաձայնային էլեկտրադանակի ծայրադիր», «Կավա ֆիլտր» եւ «Թանզիվ բժշկական» անվանումներով նյութական միջոցներ։
Քրեական գործի շրջանակներում կալանավորվել են նույն զորամասի հրամանատարի տեղակալն ու պահեստապետը: Նրանք մեղադրվում են երկու դրվագով հափշտակության մեջ, այսինքն՝ 1 դրվագը վերաբերում է 2015-ին կատարված հափշտակության, մյուսը՝ 2017-ին:
Մեզ հաջողվեց պարզել, որ հափշտակության այս դեպքը բացահայտել է հենց նույն զորամասի հրամանատարը: Մեր տեղեկություններով, հրամանատարը պակասորդ է հայտնաբերել եւ զեկուցագիր է գրել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, վերջինս էլ հանձնարարել է ստուգումներ անցկացնել եւ ահա Ռազմական ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քրեական գործ է հարուցվել:
Նույն այդ տեղեկություններով, սույն գործի շրջանակներում հափշտակությունների մասով նոր բացահայտումներ են սպասվում:
Քրեական գործի շրջանակներում կալանավորվածը հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Լեւոն Աթաբեկյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացման փորձ, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) եւ 375-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, որոնք նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել):
Նրա պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանից հետաքրքրվեցինք, թե հրամանատարի տեղակալն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ, ինչին ի պատասխան պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքի շուրջ դիրքորոշում դեռ չի հայտնել: «Իր մեղադրանքի մասով խոսքը ոչ թե 45 միլիոնի մասին է, այլ՝ 40 միլիոնի օժանդակության: Որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք տվել է, բայց ինչ բովանդակությամբ, ասել չեմ կարող»,- ասաց պաշտպանը: Սիրեկանյանը նշեց, որ երեկ արդեն Լեւոն Աթաբեկյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել: Մեր հարցին, թե նախաքննական մարմինն ի՞նչ հիմքեր է ներկայացրել նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելիս, պաշտպանը պատասխանեց. «Հիմքում դրել են, որ նա կթաքնվի, անօրինական ազդեցություն կգործադրի այլ անձանց վրա: Քանի որ իմ պաշտպանյալը եղել է պաշտոնատար անձ կարող են գործի շրջանակում հարցաքննվել պաշտպանության նախարարությունից այլ անձինք, որոնց հետ ինքը ծառայության մեջ է գտնվել: Գտել են, որ հնարավոր է անօրինական ազդեցություն գործադրի վկաների վրա: Մենք առաջին ատյանի դատարանում միջնորդել էինք որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել, սակայն դատարանը գրավի կիրառումը անթույլատրելի է ճանաչել: Հիմա բողոք են բերել եւ կալանավորման դեմ եւ գրավի մասով նույնպես»:
Շարունակությունը՝ armtimes.com
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.