«Երեկ իսկապես աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ. ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության կողմից խորհրդարան ներկայացված նախաձեռնությանը: «Ելք»-ը առաջարկում էր Ազգային Ժողովի անունից ընդունել հայտարարություն, որը վերաբերվելու էր 2008թ. Մարտի 1-2-ի իրադարձություններին, եւ ՀՀԿ-ն համաձայնվեց հարցը ընդգրկել օրակարգ:
ՀՀԿ-ն կողմ քվեարկեց մի հայտարարության քննարկմանը, որի առաջին կետում խոսվում է 2008թ. նախագահական ընտրությունների կեղծման մասին: Ավելորդ է հիշեցնել, որ հենց այդ ընտրությունների արդյունքում նախագահ հռչակվեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց ՀՀԿ-ի քվեարկությունը չի կարելի դիտարկել Սերժ Սարգսյանին թիկունքից հասցված հարված: Այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն պաշտպանում է Սարգսյանի թիկունքը, քանի որ հարվածը սպասվում է այլ տեղից: «Ելք»-ի հայտարարության երկրորդ կետում կա պահանջ սեղմ ժամկետներում բացահայտել եւ պատասխանատվության կանչել Մարտի 1-2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին:
Ում նկատի ունեն ՀՀԿ-ականները Մարտի 1-ի կազմակերպիչ ասելով, եւ ում դեմ է ուղղված այս որոշումը, որի ընդունման օգտին միաձայն կողմ են քվեարկել ՀՀԿ-ականները: Այս հարցը հնչեցնելիս, բոլորի հայացքները միանգամից ուղղվում են դեպի Ռոբերտ Քոչարյանը: ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, որը ղեկավարել է Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող հանձնաժողովը, հայտարարում է, որ ինքը 10 տարի առաջ կողմնակից է եղել, որ իրավապահ մարմինները հարցաքննեն այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Պարզ է չէ, որ սրանից 10 տարի հետո էլ Սամվել Նիկոյանը կարող է հայտարարել, որ ինքը կողմնակից է եղել Սերժ Սարգսյանի հարցաքննությանը, եւ նույնիսկ ընդհատակյա պայքարել է նրա իշխանության գործունեության դեմ: Բայց դա այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը չլինի իշխանության ղեկին: Առայժմ Նիկոյանը բացահայտում է, թե որքան հետեւողական է ինքը եղել Քոչարյանին հարցաքննելու հարցում, եւ եթե սկսի պահանջել, որ պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնյաները, ովքեր անտեսել են այդ պահանջը եւ չեն հարցաքննել Քոչարյանին, հանկարծ չզարմանանք: Նիկոյանը եւ մյուս ՀՀԿ-ականները չափազանց հետեւողական են, երբ հարցը վերաբերվում է երկրում օրինականության ապահովմանը:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ովքեր Քոչարյանի իշխանության տարիներին եղել են իշխանության մեջ, հիմա հանդես են գալիս նրա դեմ: Նրանց ասածն այն է, որ եթե անհրաժեշտ լինի, ապա իրենք ոչ միայն կողմ կլինեն «Ելք»-ի հայտարարությունը օրակարգ ընդունելուն, այլ կարող են կողմ քվեարկել դրա ընդունմանը: Իրադարձությունների նման անակնկալ եւ սրընթաց զարգացումը ուղղակի անհնար կլիներ, եթե ՀՀԿ-ի ներսում մտահգություն չունենային, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանության վերատիրանալու ծրագիր ունի: Երբ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. իշխանությունը հանձնեց Սերժ Սարգսյանին, լուրեր տարածվեցին, որ նրանց միջեւ պայմանավորվածություն կա, որ 2011թ. Քոչարյանը նախագահ Սարգսյանի կողմից պետք է նշանակվի վարչապետի պաշտոնում, եւ նրանք այդպես պետք է կիսեն բաժնետիրական հիմունքներով իրենց պատկանող իշխանությունը: 2011թ. Քոչարյանը վարչապետ չնշանակվեց, ինչը շատերին առիթ տվեց մտածելու, որ բաժնետերերի միջեւ ընդհանուր ունեցվածքի կառավարման եւ տնօրինման շուրջ արմատական տարաձայնություններ կան: Գուցե այդ տարաձայնություները հարթվեին 2018թ., եթե նախագահ Սերժ Սարգսյանը ռոտացիայի կարգով Քոչարյանին հանձներ իշխանության մենեջմենթը իրականացնելու հնարավորությունը: Բայց Սերժ Սարգսյանը ոչ միայն մտադիր չէ դա անել, այլ ակնարկում է, որ կարող է վիճարկել Քոչարյանի սեփականության իրավունքի օրինականության հարցը:
Հայերը ընդհանրապես զուրկ են բաժնետիրական սեփականություն կառավարելու հմտություններից եւ չունեն նման ավանդույթներ: Խոսքը ոչ միայն նյութական սեփականությանն է վերաբերվում, այլ այնպիսի նուրբ ոլորտի, ինչպիսին իշխանությունն է: Չնայած իշխանության համատեղ տիրապետումն ու կառավարումը հատուկ չէ ոչ միայն հայ քաղաքական մշակույթին, այլ անհասկանալի կատեգորիա է համաշխարհային պատմության համար: Երբ որեւէ մեկը իշխանությունը փոխանցում է մեկ ուրիշին, դա դիտարկվում է ոչ թե բարի կամքի, այլ այն պահելու անհնարինության դրսեւորում: Հենց այդ պատճառով իշխանություն հանձնելը ամենեւին առիթ չէ, որ փոխադարձության ակնկալիք ունենաս, մանավանդ, որ ում հանձնել ես իշխանությունը, նա այն պահելու խնդիր չունի: Այնպես որ, մինչեւ վարչապետի ընտրությունները մենք դեռ ականատեսն ենք լինելու Մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչների եւ մեղավորների բացահայտմանը ուղղված ջանքերի գործադրմանը: Իսկ թե որքան կխորանա կազմակերպչի որոնման քննությունը, եւ արդյոք հանցագործի վերջնական բացահայտումն ու դատապարտումը տեղի կունենա, թե դա կմնա սպառնալիքների մակարդակում, կախված է միայն թիրախի վարքագծից»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.