«Դատելով կառավարության կառուցվածքի եւ գործունեության ֆունկցիոնալ բաժանումների, ավելի շուտ ֆունկցիոնալ համակենտրոնացման մասին օրենսդրական նախաձեռնություններից, Սերժ Սարգսյանի ապրիլյան վարչապետությունը ստանում է միս ու արյուն: Այդուհանդերձ առանցքային հարց է մնում այն, թե ինչպես պետք է ձեւակերպվի այդ վարչապետությունը, այսինքն ինչպես պետք է ձեւակերպվի Սարգսյանի առաջադրումը Կարեն Կարապետյանի փոխարեն, եթե Կարապետյանը հայտարարում է, որ գերազանցում է անգամ սահմանված ցուցանիշները: Այստեղ թվում է, թե խնդիրը տեխնիկական է, եթե արդեն կա քաղաքական որոշումը: Սակայն առաջին հայացքից տեխնիկական թվացող խնդիրն իրականում ունի նրբերանգներ, առնվազն այն առումով, թե արդյոք այդ բացատրությունը պահանջելու է ընդամենը ինչ որ մեկի համարձակություն եւ երեւակայություն, թե՞ պահանջելու է նաեւ իրավիճակների ստեղծում:
Այսինքն, Սերժ Սարգսյանը կանգ է առնելու իր վարչապետությունը բացատրելու եւ հիմնավորելու միայն տեքստային տարբերակի կամ այսպես ասած «քաղաքագիտական վերլուծությա՞ն» վրա, թե՞ Սարգսյանը փորձելու է ստանալ առավել լեգիտիմ եւ համոզիչ արձագանք հանրության շրջանում ու գնալ իրավիճակներ ստեղծելու միջոցով բացատրվելու տարբերակին: Իսկ այդ տարբերակն ընտրելու դեպքում էլ առաջ է գալիս հարց, թե ինչպիսին է լինելու «պրոֆիլի» ընտրությունը՝ դա լինելու է տնտեսություն, սոցիալական լարման աճ, թե՞ անվտանգություն: Ընդ որում, անվտանգություն ասվածն անշուշտ չի սահմանափակվում միայն արցախյան խնդրով եւ առաջնագծով:
Ի վերջո կա նաեւ ներքին անվտանգության խնդիր եւ այդ մասով թերեւս արժե հիշել կամ պետք չէ մոռանալ, թե ինչ շեշտադրումներ է արել Սերժ Սարգսյանը վերջին շրջանում Անվտանգության խորհրդի նիստում եւ ԱԱԾ-ում: Խոսքն ահաբեկչության դեմ պայքարը ակտիվացնելու մասին է, այդ հարցում նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին, որի վերաբերյալ անվտանգության խորհրդում բարձրաձայնել է Սերժ Սարգսյանը: Այլ կերպ ասած, նա դեռեւս մի քանի շաբաթ առաջ պատից կախել է մի հրացան, որը դրամատուրգիայի ժանրի կանոնների համաձայն ինչ որ պահի պետք է «կրակի»:
Իհարկե հրացանները մեկը չեն եւ Սարգսյանն այդ իմաստով թողել է իր համար ընտրության հնարավորություն, ինչով սակայն գործնականում ընտրության հնարավորություն չի թողել որեւէ այլ մեկի: Մնում է տեսնել, թե ժանրի կանոններով հատկապես ո՞ր հրացանն է «կրակելու»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.